Մանրամասներ են հայտնի դարձել Ռուբիո-Լավրով զրույցից

ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը, հայտնել են պետդեպարտամենտից։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում ընդգծել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է հասնել Ուկրաինայում մարտերի դադարեցմանը։
Պետդեպարտամենտի ղեկավարը փոխանցել է նախագահ Թրամփի ուղերձը. ԱՄՆ-ն ձգտում է հասնել Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի կայուն դադարեցմանը։
Պետքարտուղարը հիշեցրել է նախագահ Թրամփի անհապաղ զինադադարի և պատերազմը դադարեցնելու կոչի մասին։