ԲԱՑԱՌԻԿ․ Ու՞մ են վստահում ռուսները և ի՞նչ են պայմանավորվել հայերի հետ Կրեմլում․ ՄԱՍ 2

Գրել էինք, որ տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք ստացել Կրեմլում Հայաստանի ուղղությամբ քաղաքականության փոփոխության մասին։ Այս մասում կակնարկենք Հայաստանում իշխանափոխության դիտարկվող երեք սցենարներից երկրորդի մասին։ Երրորդն ու ամենաանցանկալին (որովհետև այդքան սպասելու ժամանակ Հայաստանը չունի) բոլորին հայտնի է։ Առաջինը՝ երևի թե շուտով կտեսնենք, թեպետ սկիզբը պետք է լիներ դեռ ապրիլի 23-ին՝ Ջահերով երթից ի վեր, բայց մեզ համար դեռ անհայտ հանգամանքների (բայց ոչ ոստիկանական զորքի) պատճառով հետաձգվեց։

Սեպտեմբեր ամսին (ամսի 12-ից առաջ) Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել Հայաստանի վերաբերյալ ծավալուն զեկույց։ Զեկույցի առաջարկների մասում (որևէ հարցի լուծման լեգիտիմության նկատմամբ պաթոլոգիկ սեր ունեցող) Պուտինին հետաքրքրել է Թրամփյան աշխարհում օրինականության տեսանկյունից հնարավորինս ոչ խոցելի տարբերակով Հայաստանում «ենթադրաբար տապալված սահմանադրական կարգի վերականգման հնարավորությունները»։ Ինչու՞ Հայաստանը դարձնել «Մեծ Եղբոր»՝ ԱՄՆ-ի հետ քննարկման թեմա, եթե կարելի է ամեն ինչ անել օրինական ճանապարհով։

«Զամոռա 2»․ Երկրի իշխանության կողմից սահմանադրական կարգի տապալման շատ օրինակներ կան՝ Արգենտինա (2002), Եգիպտոս (2013), Ղրղզստան (2010) և այլն։ Այս և բոլոր այլ դեպքերում հիմքը տարբեր է եղել՝ տնտեսական կոլապսից մինչև իշխանության ուզուրպացիա։ Որոշ իրավաբանների պնդմամբ, Նիկոլ Փաշինյանի վարչակազմը տապալել է սահմանադրական կարգը բազմաթիվ անգամներ․ սակայն կարևորը ժամանակագրությունն է, որովհետև ընտրված իրադարձության օրվանից հետո այդ վարչակազմի կողմից իրականացված կառավարական բնույթի ցանկացած գործողություն ոչ լեգիտիմ է։ Եթե Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելն է հիմքը՝ ուրեմն դրանից հետո բոլոր որոշումները ոչ լեգիտիմ են։

Իհարկե, հիմքը կարևոր է նաև «Նոյեմբերի 9-ի» փաստաթղթի արդիականության վերականգման համար։ Ի դեպ, 2021 թվականի սխալներից դասեր քաղած Քոչարյանը պատահական չէր իր ասուլիսի ժամանակ նշել, որ այդ փաստաթուղթն է Արցախի վերաազատագրման բանալին։

Ըստ որոշ իրավաբանների՝ Սահմանարդական կարգի տապալման փաստարկը հիմք է տալիս առանց իշխող ՔՊ կուսակցության պատգամավորների քվեարկության, անգամ առանց քվորումի, նոր, ժամանակավոր կառավարություն կազմել հայ ընդդիմադիր 30+ պատգամավորների քվեարկության հիման վրա։ Պայմանը՝ ժողովրդական լայն աջակցությունն է և երկրում փաստացի երկիշխանությունը։ Լավագույն սցենարում երկրի սահմանադրական դատարանը կարող է հայտարարել, որ հիմք ընդունելով Պետության և պետական կառավարման շարունակականության անհրաժեշտությունը՝ երկրում ձևավորված ժամանակավոր կառավարությունը լեգիտիմ է։

Այս համատեքստում՝ ժամանակավոր կառավարության ամենաիրատեսական թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է, ով երկրի Ազգային Ժողովի փոխխոսնակ էր և ՔՊ վարչախմբի՝ ոչ լեգիտիմ ճանաչվելու պարագայում ամենաօրինական թեկնածուներից մեկը։ Բնականաբար, այս պարագայում Սաղաթելյանը կստանա ուժային կառույցներում նշանակումներ անելու (օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին Անվտանգության Խորհրդի Քարտուղար նշանակելու) իրավունք, իսկ Քոչարյանը՝ հաջորդող ընտրություններում վարչապետի թեկնածու լինելու հնարավորություն։

Իսկ փողոցը պետք է լինի մեծ, շատ մեծ, կազմակերպված, պետք է փակի ճիշտ փողոցներն ու մայրուղիները, շուրջ 2-3 աշխատանքային օր, մինչ գործընթացների ավարտը և մինչ ՌԴ Պետդումայի ու արտգործնախարարության պաշտոնական հայտարարությունները։

Ընթերցողին կոչ ենք անում ուսումնասիրել Ղրղզստանում 2010 թվականի իշխանափոխության փորձը։

Հաջորդ մասում կանդրադառնանք գործող անձանցից ոմանց և նրանց դերերին, միգուցե՝ Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Արամ Հովհաննիսյան (ոստիկանապետ), Արթուր Վանեցյանին։

դիտվել է 2011 անգամ
Լրահոս
«Իրավական լուրջ գործընթացներ են սկսվելու հանցկազմ պարունակող արարքների համար». ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց․ մանրամասներ Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություն Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան «Ադրբեջանը Սամվել Շահրամանյանին է ուղարկել հռչակագրի տեքստ, վերջինս մերժել է այն». փաստաթուղթ է հրապարակվել Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ռուբիկ Հակոբյանին Հայաստանի տարածքով միջանցքի նախագծի իրականացումը կարող է հետաձգվել․ Forbes Սամվել Կարապետյանի «երթի գործով» քաղաքացու ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. փաստաբան Սպասվում է բարձր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյան Մասիսում բախվել են 2 «Mercedes»-ներ. կա վիրավոր Միքայել Սրբազանի պաշտպանները պահանջում են՝ կալանավորման դեմ բողոքը քննել բանավոր ընթացակարգով 6800 աշխատակից ունենք, հիմնավոր կասկածներ կան, որ այդքան մարդու իրենց կողմ թեքելու խնդիր կար․ Դավիթ Ղազինյան Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին Սամվել Կարապետյանի գործով ներկայացրել ենք վճռաբեկ բողոքներ․ փաստաբան ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը սպառնում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը․ Մանասարյան (video) «Փաշինյանը շատ ցավոտ է պատասխան տալու․․․ 7 տարի քայքայեց մեզ․էս հրեշներից կազատվենք»․ հարցում (video) #ՀԻՄԱ․ Փաշինյա՛ն, քո սեռական օրգանները ոչ մեկին հետաքրքիր չեն․ այս հարցերին պատասխան տուր․Դանիելյան (video) Սրտի խնդիր ունի. «Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա Չամիչյանի առողջական վիճակը վատթարացել է (video) Ովքե՞ր են հովանավորելու եկեղեցու վրա Նիկոլի առաջիկա մեծ հարձակումը․․․ (video) Դատարանն Արամ Ազատյանի խափանման միջոցները փոփոխեց Շառլ Ազնավուրի որդու արձագանքը՝ Փաշինյանի վարած քաղաքականությանը (video) Փաշինյանի ասուլիսը կեղծիքով, զավեշտով, մանիպուլյացիայով ու գռեհկաբանությամբ լեցուն խոսույթ է. քահանա Բարսեղյան Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար Նիկո՛լ, ինչի՞ չես ասում՝ ՀԷՑ-ը ում վաճառեցիր․․․ (video) Իշխանության լեգիտիմության կորստի սկիզբը ըստ Հրայր Կամենդատյանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am