Մանվել Գրիգորյանը հետմահու հայտնվել է ամբաստանվողի կարգավիճակում․ մեղադրվում է որդուն օժանդակելու մեջ.

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետմահու քրեական հետապնդում է իրականացվում։ Մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը,ինչպես նաեւ Գևորգ Սուքիասյանը, Լևոն Սահակյանը։ Քրեական գործը վերաբերում է հողատարածքի սեփականաշնորհմանը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ քրեական գործի՝ Կարեն Գրիգորյանը, որը 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը զբաղեցրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը, Էջմիածնի ավագանու 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 1 նիստի թիվ 4 և 5 որոշումներով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված Էջմիածին քաղաքի Նալբանդյան 1/46 և Նալբանդյան 1/48 հասցեներում գտնվող վերը նշված հողատարածքները կառուցապատման իրավունքով մրցութային եղանակով տրամադրել է օգտագործման, որից հետո 2010 թվականի հունվարի 18-ին կայացրել է թիվ 1/1 և 2 որոշումները՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված Նալբանդյան փողոցի թիվ 1/46 հասցեում գտնվող 1175 մ2 մակերեսով և Նալբանդյան փողոցի 1/48 հասցեում գտնվող 587 քմ մակերեսով հողամասերը 99 տարի ժամկետով, մրցույթային եղանակով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին, իսկ հաջորդ օրը՝ 2010 թվականի հունվարի 19-ին, Կարեն Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցած մրցույթային հանձնաժողովի նիստով սահմանվել է հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մրցույթի պայմանները, համաձայն որի՝ կառուցապատման սկիզբ-ավարտ սահմանվել է՝ 01.07.2010 թվականից մինչև 01.07.2011 թվականը։

2010 թվականի փետրվարի 22-ին անցկացված կեղծ մրցույթի արդյունքների մասին կազմված թիվ 6 և թիվ 7 արձանագրություններով, իսկ հետագայում նաև 2010 թվականի մարտի 3-ին կայացված թիվ 47 և 48 որոշումներով, Նալբանդյան փողոցի թիվ 1/46 և 1/48 հասցեներում գտնվող հողամասերի վերաբերյալ իբրև անցկացված մրցույթի հաղթող է ճանաչել հոր՝ Մանվել Գրիգորյանի և վերջինիս մտերիմների կողմից փաստացի տնօրինվող «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերությանը։ 2010 թվականի մարտի 5-ին Էջմիածնի քաղաքային համայնքի՝ ի դեմս քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Սուքիասյանի միջև կնքվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրեր, որից հետո նշված 1175 և 587 մ2 մակերեսներով հողամասերի նկատմամբ գրանցվել է «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքը, որտեղ հողամասերի նպատակային նշանակությունը գրանցվել է բնակավայրի, օգտագործման նպատակը՝ զբոսայգի ։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել որդուն՝ Էջմիածին քաղաքի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին օժանդակելու մեջ, ըստ մեղադրանքի՝ նա օժանդակել է Կարեն Գրիգորյանի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման կատարմանը՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը և տնօրինման եղանակը թաքցնելու, հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու և հանցավոր հետքերը վերացնելու նպատակով օրինականացնելուն:

Ամբաստանյալի աթոռին են նաեւ «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Սուքիասյանը, ինչպես նաեւ Լևոն Սահակյանը։

Քրեական գործը գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի վարույթում։

դիտվել է 244 անգամ
Լրահոս
«Ինչ են նաև փորձելու անել տարբեր մաստերի նիկոլական քարոզիչները, բացի ձայները փոշիացնելուց». Տիգրան Քոչարյան «Հրապարակ». Հողի վեճ, մահափորձ ու երկար դատավարություն Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին #ՈՒՂԻՂ. «Ես ձեր թշնամի՞ն եմ». Պուտինը Փաշինյանի դիմաց մի հարց էլ է դրել. Հայկ Այվազյան (video) Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել․ մանրամասներ Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից Մի շարք երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում Հայաստան մատակարարվող ռուսական բենզինը կթանկանա՞ Վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան Էրդողանի նախկին քաղաքական մրցակիցը դատապարտվել է շուրջ 1 տարվա ազատազրկման Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին Արցախի պատվիրակությունը քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հնարավորությունը Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-12 աստիճանով. եղանակի տեսություն Երևանում 62-ամյա տղամարդը բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Ահա սա է ԵՄ-ի իրական վերաբերմունքը Հայաստանի գործող կառավարիչների հանդեպ. Արմեն Աշոտյան Իրանի բանագնացները ցանկանում են գործարք կնքել. Վենս CENTCOM. Հորմուզի նեղուցով ոչ մի նավ չի անցել շրջափակման առաջին 24 ժամվա ընթացքում Երևանը և Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում․ ՌԴ ԱԳՆ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով Կարմիր խաչը 171 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն չունեն․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am