Զելենսկին, Մակրոնը, Մերցը և Սթարմերը հեռախոսազրույց են ունեցել Թրամփի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Ալբանիայում կայացած գագաթնաժողովի շրջանակներում հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Украинская правда պարբերականը՝ վկայակոչելով Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին, փոխանցում է Ria Novosti-ն:
Կիևում զրույցի մանրամասները խոստանում են հայտնել ավելի ուշ։