Կիևը խզում է Մոսկվայի հետ համաձայնագիրը

Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել դադարեցնել մաքսային ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին Ռուսաստանի Դաշնության հետ կնքված միջկառավարական համաձայնագիրը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Գերագույն Ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
«Որոշում է կայացվել դադարեցնել Ուկրաինայի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև մաքսային հարցերում համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագիրը», - ասել է նա։