Արագածոտնի մարզում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 31-ամյա Տիրան Գ.-ի վարած «Nissan Versa» մակնիշի և 62-ամյա Սամվել Մ.-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: