ՔՊ-ական պատգամավորները թիրախավորել են Լևոն Քոչարյանին և ամեն առիթ օգտագործում են նրա անունն անհարկի նշելու, մեղադրելու Լևոն Քոչարյանին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե խմբակցությունում քննարկվե՞լ է արդյոք ԱԺ նիստերի դահլիճում Լևոն Քոչարյանի պահվածքի վերաբերյալ հարցը։
«Լևոն Քոչարյանը շատ հանգիստ ելույթ ունեցավ, արտահայտեց իր տեսակետը և պատասխանեց այն անտեղի գործողություններին, որոնք վերջին շրջանում հրահրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում էր, թե դուք կգնաք ԱԱԾ-ի պադվալներ, ԱԺ պատգամավորներին «համբալ» անվանեց, ԱԺ ղեկավարն էր մեր կին պատգամավորին ասում, թե քեզ դուրս կշպրտեմ։ Դա խոսույթ է, որն անթույլատրելի է զուտ մարդկային հարաբերություններում, անթույլատրելի է նաև երկրի ղեկավարներին։ Իրենք անձնական օրինակով դա հրահրել են։
Օհանյանի խոսքով՝ զայրույթից բռնկված է եղել Լևոն Քոչարյանի այդ խոսքը, ինքն իրավիճակից ելնելով համարժեք գործողություն է իրականացրել. «Կարծում եմ, որ Լևոն Քոչարյանի հետ զրույցներ կունենանք։ Այն իրողությունը, որն այսօր տիրում է ԱԺ-ում, այն սադրանքները, որոնք իրենք իրականացնում են քանակից ելնելով, ոհմակային տրամադրությամբ, անընդունելի են»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը