3 դատավոր կմրցեն 1 տեղի համար․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում դատավորի մեկ թափուր տեղ կա․ պետք է լինի 6 հոգի, այժմ 5-ն են՝ նախագահ Համլետ Ասատրյանը, Լիլիթ Թադեւոսյանը, Սերժիկ Ավետիսյանը, Հայկ Գրիգորյանը եւ Արթուր Պողոսյանը։ ԲԴԽ-ն պատրաստվում է դիմել ԱԺ՝ թեկնածու առաջարկելով։ Տեղեկացանք, որ 3 թեկնածու կա։

Առաջինը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն է՝ այժմ փաստաբան, նախկին դատախազ Կարեն Բատիկյանի կինը։ Բատիկյանը, հիշեցնենք, մասնակցում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղի համար մրցույթին, սակայն անգամ առաջին փուլը չհաղթահարեց, բարեվարքության գծով հանձնաժողովը բացասական էր գնահատել։ Երկրորդը Երեւանի դատավոր Նելլի Բաղդասարյանն է, քննել է «գողականների» գործերը՝ կալանքից ազատել է «Լոճո» մականունով գողականին, արդարացրել է քրեական հեղինակություն Նորատուսցի Արային։ 2024-ին եղել է Վճռաբեկի քրեական պալատի դատավորի թեկնածու, սակայն ԱԺ-ն նրան չի ընտրել՝ նախապատվությունը տալով Քննչական կոմիտեի նախկին ղեկավար, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանին։ Սա Բաղդասարյանի երկրորդ հայտն է՝ նույն պաշտոնում ընտրվելու համար։ Երրորդ թեկնածուն իշխանության սրտի դատավոր, ԲԴԽ անդամ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն է, որը բոլոր ժամանակներում կատարել է իշխանությունների եւ դատախազաքննչական մարմինների կամքը։ Առավել հայտնի դարձավ Ռոբերտ Քոչարյանին կալանք սահմանելով։ Սա Վճռաբեկ դատարան տեղափոխվելու Արմեն Դանիելյանի առաջին փորձը չէ՝ նախորդ անգամ ԱԺ-ն դեմ էր քվեարկել նրան։ Հիշեցնենք, որ 1 թափուր տեղի համար առաջադրվող մյուս 2 թեկնածուներին, որոնք, ի սկզբանե պարզ է՝ չեն ընտրվելու, դատական համակարգում «պռավադնիկ» են ասում, եւ շատերը հրաժարվում են այդ դերը ստանձնելուց։


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 05․ 25 թ համարում։

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում ու այրվել․ վիրավոր կա Հավատացյալներն աղոթել են հայրենիքի խաղաղության և Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի համար Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am