3 դատավոր կմրցեն 1 տեղի համար․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում դատավորի մեկ թափուր տեղ կա․ պետք է լինի 6 հոգի, այժմ 5-ն են՝ նախագահ Համլետ Ասատրյանը, Լիլիթ Թադեւոսյանը, Սերժիկ Ավետիսյանը, Հայկ Գրիգորյանը եւ Արթուր Պողոսյանը։ ԲԴԽ-ն պատրաստվում է դիմել ԱԺ՝ թեկնածու առաջարկելով։ Տեղեկացանք, որ 3 թեկնածու կա։

Առաջինը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն է՝ այժմ փաստաբան, նախկին դատախազ Կարեն Բատիկյանի կինը։ Բատիկյանը, հիշեցնենք, մասնակցում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղի համար մրցույթին, սակայն անգամ առաջին փուլը չհաղթահարեց, բարեվարքության գծով հանձնաժողովը բացասական էր գնահատել։ Երկրորդը Երեւանի դատավոր Նելլի Բաղդասարյանն է, քննել է «գողականների» գործերը՝ կալանքից ազատել է «Լոճո» մականունով գողականին, արդարացրել է քրեական հեղինակություն Նորատուսցի Արային։ 2024-ին եղել է Վճռաբեկի քրեական պալատի դատավորի թեկնածու, սակայն ԱԺ-ն նրան չի ընտրել՝ նախապատվությունը տալով Քննչական կոմիտեի նախկին ղեկավար, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանին։ Սա Բաղդասարյանի երկրորդ հայտն է՝ նույն պաշտոնում ընտրվելու համար։ Երրորդ թեկնածուն իշխանության սրտի դատավոր, ԲԴԽ անդամ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն է, որը բոլոր ժամանակներում կատարել է իշխանությունների եւ դատախազաքննչական մարմինների կամքը։ Առավել հայտնի դարձավ Ռոբերտ Քոչարյանին կալանք սահմանելով։ Սա Վճռաբեկ դատարան տեղափոխվելու Արմեն Դանիելյանի առաջին փորձը չէ՝ նախորդ անգամ ԱԺ-ն դեմ էր քվեարկել նրան։ Հիշեցնենք, որ 1 թափուր տեղի համար առաջադրվող մյուս 2 թեկնածուներին, որոնք, ի սկզբանե պարզ է՝ չեն ընտրվելու, դատական համակարգում «պռավադնիկ» են ասում, եւ շատերը հրաժարվում են այդ դերը ստանձնելուց։


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 05․ 25 թ համարում։

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Կոռուպցիա կա՜՜՜, կա՜՜՜՜ կոռուպցիա․ ՔՊ-ականների «до и после» նկարներից զռում ա դա․ Արմեն Աշոտյան (video) Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում է Անհետ կորածների ծնողները օրեր են անցկացնում ԱԱԾ-ի մոտ, այդ մարդկանց պատասխան թող տան (video) Վենսը սոցցանցում անդրադարձել է Հայաստան կատարած այցին Ավինյանի բորբոքված ելույթը (video) Պարզվեց՝ ասֆալտն էլ միֆ է․ «Հրապարակ» Ի՞նչ նպատակ է հետապնդում Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան Ապարան-Շենավան-Հարթավան խաչմերուկում. բախվել են «Nissan Sentra»-ն ու «Opel»-ը Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող կեղծ դատավարությունը շարունակվում է Էդ ու՞մ հետ եք հանցավոր համաձայնության եկել․ վախենու՞մ եք անունները տալ․ ավագանու անդամն՝ Ավինյանին (video) Միքայել Սրբազանին այսօր կրկին վիրահատել են «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․Ատոմակայանը կփակվի․ Թուրքիան հասնում է իր նպատակին․ Հովհաննիսյան (video) Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում Կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում Վերին Լարսի անցակետն ամբողջությամբ փակ է Չխանգարե՛ք ինձ, մի՛ խառնվեք, երբ խոսում եմ․ Սամվել Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) Կառավարությունը թերացել ա․․․ ի՞նչ է հիշեցնում Հայկ Սարգսյանը (video) ՔՊ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին ընդդիմության բանաձեւը «Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում Հայաստանում սկսել ատոմակայանի նախագծի իրագործումը. ՌԴ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով» Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am