Բագրատ սրբազանը կրկին ակտիվանում է․«Հրապարակ»

«Հրապարակը» գրում է ․ Քաղաքական շրջանակներում սկսել են խոսել, որ Բագրատ սրբազանը կրկին ակտիվանում է եւ վերսկսելու է մեկ տարի առաջ մեկնարկած ու կիսատ մնացած փողոցային պայքարը։ Անգամ հստակ օր է նշվում՝ մայիսի 28։ Փորձեցինք Սրբազանին մերձ շրջանակից ճշտել լուրը, սակայն մեզ վստահեցրին, որ չունեն նման տեղեկություն։ Սրբազան շարժման ժամանակ ձեւավորված խոսնակների խորհրդի ներկայացուցիչը մեզ փոխանցեց, որ վերջին անգամ հավաք արել են անցած տարվա կեսերին, եւ եթե ակտիվանալու մտադրություն լիներ, իրեն անպայման տեղյակ կպահեին։ Սրբազանի զինակից Գառնիկ Դանիելյանն էլ ակտիվանալու եւ փողոց դուրս գալու մասին հարցին հարցով պատասխանեց․ «Իսկ մենք ե՞րբ փողոցում չենք, երեկ էլ մինչեւ ուշ երեկո Սրբազան պայքարի ձերբակալված երիտասարդների համար ոստիկանության շենքի առջեւ էինք բողոքի ակցիա անում»։ Հիշեցնենք․ մեկ տարի առաջ այս օրերին ձեւավորված «Տավուշը հանուն հայրենիքի», ապա՝ «Սրբազան» վերանվանված շարժումը խոստանում էր շաբաթների ընթացքում լուծել երկրում իշխանափոխության հարցը՝ իմպիչմենտի ճանապարհով «տուն ուղարկելով» Նիկոլ Փաշինյանին։ Տավուշից քայլերթով մայիսի 9-ին Երեւան հասած եւ մի քանի ամիս հանրահավաքներ արած շարժման առաջնորդը, սակայն, չկարողացավ կատարել տված խոստումը, իսկ աշնանը խոստացավ, որ կիսատ մնացած գործը շարունակելու է 2025-ին։

 

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 05․ 25 թ համարում։

դիտվել է 332 անգամ
Լրահոս
«Թուրքիան պատրաստ է ցանկացած սցենարի». Էրդողան Էրդողանը Փաշինյանին կընդունի Ստամբուլում Փաշինյանը և Գռզոն ՀԷՑ-ը պատրաստվում են վաճառել թուրքական Aksa Energy-ի սեփականատեր Ջեմալ Ղազանչիին. ահա, թե ինչու են ձերբակալել Սամվել Կարապետյանին. Անդրեյ Արեշև Մեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց Թեմ Շտապ․ Սամվել Կարապետյանը կալանավորվեց ՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին վերադառնալ հայրենիք Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան Արագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր Սամվել Կարապետյանին ոչ թե որպես վտանգ ներկայացնել է պետք, այլ` հայրենանվեր մարդու օրինակ դարձնելով սերունդներ դաստիարակել. Ռուբեն Հայրապետյան Թշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա Մինասյան Երեք քննիչ է բարերար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը դատարանում ներկայացրել Ձերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք» Էնքան պարզ է, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Կարապետյանը, որքան պարզ է արևի ծագելը. Աջապահյան Թրամփը Նեթանյահուին հորդորել է շարունակել Իրանի դեմ ռազմական գործողությունները Իրանում կորել է ինտերնետ հասանելիությունը Ֆիլիպ Կիրկորովն աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի ընտանիքին Ադրբեջանում Սոլովյովին մեղադրել են բացահայտ թշնամանք ցուցաբերելու մեջ Սամվել Ալեքսանյանի կինն արձագանքել է Կարապետյանի դստեր` դատարանի մոտ հավաքվելու կոչին «Փոքրիկ ձեռքեր, մեծ երազանքներ»․ կայացավ Радуга -յի հերթական ցուցահանդեսը «Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնությունները Տաշիրում կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ–ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը Մարդ, ով սեփական տան պաստառի հարցը չի կարողացել լուծել ու կյանքում ոչ մի ազնիվ կոպեկ չի վաստակել․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am