Անկարայում ընթանում է Էրդողանի և Զելենսկու հանդիպումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մայիսի 15-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականից։
Երկու նախագահների հանդիպումն անցկացվում է Անկարայի նախագահական համալիրում։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ մամուլի համար փակ ընդունելության ժամանակ տեղի է ունեցել Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը։
Զելենսկիի և Էրդողանի երկկողմ հանդիպումից հետո կկայանա նաև պատվիրակությունների միջև աշխատանքային հանդիպում։