Աժ-ում կրկին իրավիճակը լարվեց

Աժ-ում կրկին իրավիճակը լարվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայտարարությունից հետո, որ որևէ ռազմարդյունաբերական համալիրի ծրագիր չի փոխելու այն փաստը, որ «իշխանազավթը 6 մլրդ-ից ավելի զենք ու զինամթերք է հանձնել Ադրբեջանին»։
«Ցավալի է, այս նախագիծը ի զորու չի լինելու փոխելու այն փաստը, որ իշխանազավթը հրաժարվում է վերադարձնել Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքները։ Ոչ այս նախագիծը, ոչ էլ որևէ այլ նախագիծ ի զորու չի լինելու փոխելու այն փաստը, որ Նիկոլը չկրակելու հրաման է տվել ՀՀ զինվերին, չպաշտպանելու և չպաշտպանվելու հրաման է տվել»։
Աննա Մկրտչյանի այս ելույթիվ հաջորդեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցը Մկրտչյանին. «Տիկին Մկրտչյան, դուք ընդհանրապես ինչի՞ եք եկել, ես ձեզ առաջարկում եմ հետևել «Հայաստան» խմբակցության օրինակին, հելնեք գնաք ստեղից։ Իշխանազավթն էլ դուք եք ու ձեր քաղաքական ու բիոլոգիական հայրիկը»։
Չնայած այս հայտարարությունից հետո նիստն ավարտվեց, սակայն սրան հաջորդեց լեզվակռիվ «Պատիվ ունեմի» ու ՔՊ-ական պատգամավորների միջև։