Սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնման գործընթացի հանգամանքները գաղտնի են պահում

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ սահմանազատման գործընթացով Ադրբեջանին հանձնված տարածքների համար Կիրանց գյուղի քանի՞ հողամասի սեփականատիրոջ է պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվել, ընդհանուր որքա՞ն գումար է հատկացվել այդ սեփականատերերին, ներկայումս այդ գործընթացը՝ գումարների հատկացումը դադարեցվա՞ծ է։ Մարզպետարանիից պատասխանել են․ <<Հարցի վերաբերյալ հայտնում եմ, որ սահմանազատման գործընթացներն իրականացվում են փակ ընթացակարգով>>:
Գրել է Ոսկան Սարգսյանը