Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի նախկին և ներկա աշխատակիցներ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը: