Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում

Մխչյանի բնակիչների փոխանցմամբ՝ օրեր առաջ Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի է ունեցել սարսափելի միջադեպ. ըստ նրանց՝ բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել:

Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։

Ահազանգողները պնդում են, որ դպրոցը դարձել է թմրանյութերի էպիկենտրոն, և շատ ծնողներ վախենում են իրենց երեխաներին այնտեղ ուղարկել՝ առաջարկելով հեռու մնալ այդ դպրոցից։ Նրանք նշում են նաև, որ դպրոցի տնօրենը Մխչյանից չէ, իրենք վստահ են՝ որպես իշխանության կողմից նշանակված անձ` նա փորձում է միջադեպը կոծկել՝ թաքցնելով տեղի ունեցածը։

Oragir.News-ւ այցելել է Մխչյան և փորձել հանդիպել դպրոցի տնօրենին, սակայն դռները փակ են եղել։ Տնօրենը հրաժարվել է զրուցել լրագրողների հետ և իր տեղակալների միջոցով փոխանցել է, որ գործը քննության փուլում է, ուստի մեկնաբանություն չի կարող տալ։

Մեր տեղեկություններով՝ այդ պահին դպրոցում անցկացվում էր մեծ ժողով՝ տարբեր դասարանների ծնողների մասնակցությամբ։ Նրանց, ըստ ամենայնի, իրազեկել են գյուղում և մասնավորապես դպրոցում տարածվող թմրամիջոցների մասին՝ միաժամանակ կոչ անելով երեխաներին հեռու պահել հեռախոսներից։ Այնտեղ էին նաև 4-րդ դասարանի տուժած երեխաների ծնողները։ Նրանցից մի քանիսը հրաժարվել են խոսել լրագրողների հետ, իսկ մյուսներին հրավիրել են Քննչական կոմիտե։

Oragir.News-ը զրուցել է նաև այլ ծնողների, աշակերտների ու գյուղացիների հետ, որոնք տեսախցիկի առաջ խոսել չեն ցանկացել։

«Լսել եմ, որ երեխաների շուրթերին ինչ-որ նյութ են քսել, թե ինչ՝ չգիտեմ»,- ասաց բնակիչներից մեկը։

Մյուսը հավելեց. «Միայն Մխչյանի դպրոցը չէ, ամբողջ հանրապետությունում նույն վիճակն է, դպրոց են բերում ու տարածում՝ փող աշխատելու համար»։

Oragir.News-ը այցելելեց նաև բռնության ենթարկված երեխայի տուն, սակայն նախաքննական գաղտնիք չբացահայտելու պատճառով ընտանիքի անդամները հրաժարվել են հարցազրույց տալ։

 

դիտվել է 1420 անգամ
Լրահոս
Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք Էջմիածնի ավագանու ընտրությունները տիպիկ օրինակ է, թե ինչպես է ՔՊ-ն վերաբերվում պետական համակարգին ՀՅԴ-ն կհստակեցնի անելիքներն ու կընտրի նոր Գերագույն մարմին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի․ Լեւոն Տեր-Պետրոսյան ՔՊ–ն բոյկոտեց Էջմիածնի ավագանու նիստը Կլինիկական վտանգավոր իրավիճակ. Հակոբ Ավետիքյան Իրանն այս անգամ ավելի հզոր պատասխան կտա Իսրայելին, քան երբևէ․ Mehr Հունիսի 16-22-ը Կաթողիկոսի օրհնությամբ դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի լուսամուտի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդն ընդունել է բանաձև, ըստ որի՝ Իրանը չի կատարում միջուկային պարտավորությունները. Թեհրանն արձագանքել է ՌԴ–ն գերությունից վերադարձրել է զինծառայողների հերթական խմբին. ՊՆ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով 1 տարի առաջ այս օրը ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց խաղաղ ցուցարարների վրա. Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյան Եկեղեցու և կաթողիկոսի կեցվածքը ճիշտ է՝ չարձագանքել Փաշինյանի և նրա թիմակիցների վայրահաչոցներին, բայց քաղաքացիները Նիկոլին պետք է ցույց տան, որ եկեղեցին միայնակ չէ». Գագիկ Համբարյան Պուտինը միգրացիոն պահանջներից ազատել է ՌԴ-ում սովորող ԱՊՀ երկրների զինվորականներին Հնդկաստանում ավիաաղետի հետևանքով nղջ մնացածներ չկան. ոստիկանություն «ՔՊ-ականնե՛ր, ձեզ համար ահազանգ չի՞՝ Աննան թռնում է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հայաստանի առաջին կենակիցը՝ Աննան Չինաստանից փախչելու է»․ Էլեանորա Մանանդյան (video) Խոսք ունեմ ասելու «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանին․ Հայկ Նահապետյան (video) «Հիմա էլ եք պնդու՞մ, որ Արցախը Հայաստան է և վերջ»․ ՏԿԵ նախարարին հիշեցրին իր գրառումը (video) Զոհերի մեջ մայր ու որդի կան. նոր մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգական պայթյունից #ՀԻՄԱ․ Աննա Հակոբյանի Չինաստան գնալու մեջ խորհրդավոր մի դրվագ կա․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դուրս է բերում իր անձնակազմի մի մասին Մերձավոր Արևելքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am