Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող ավելի շատ զենք տրամադրել Ուկրաինային

Ֆրանսիան չի կարող ավելի շատ զենք տրամադրել Ուկրաինային՝ զրկելով սեփական բանակին դրանից։ Մենք արդեն տվել ենք այն ամենը, ինչ կարող էինք։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մեր բանակը պատրաստ չէ երկարատև, բարձր ինտենսիվության հակամարտության... Մենք չենք կարող տալ այն, ինչ չունենք, և չենք կարող հավաքել մեր սեփական բանակը։ Մենք տվել ենք այն ամենը, ինչ կարող էինք տալ, մենք եռապատկել ենք մեր արտադրությունը», - TF1-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը՝ ի պատասխան լրագրողի այն մեկնաբանության, որ շատերը քննադատում են Ֆրանսիային Ուկրաինային բավարար օգնություն չտրամադրելու համար։