Օրբան․ Ուկրաինայի հետախուզական ծառայությունները լրտեսական սկանդալ են օգտագործել

Ուկրաինայի հետախուզական ծառայությունները լրտեսական սկանդալ են օգտագործել՝ Կիևի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ քվեարկությունը խափանելու փորձ կատարելու համար, ֆեյսբուքի սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Ավարտվեց Պաշտպանության խորհրդի նիստը, որը ես հրավիրեցի Հունգարիայի վրա հատուկ ծառայությունների կողմից վերջին օրերին իրականացված աննախադեպ հարձակման կապակցությամբ։ Ուկրաինան համակարգված զրպարտչական արշավ է սկսել Հունգարիայի դեմ՝ նպատակ ունենալով մեզ համար անհնար դարձնել նրա ԵՄ անդամակցության վերաբերյալ քվեարկությունը», - նշել է նա։