Որեւէ այլ երկրում նման փորձեր անող իշխանություններին ծաղրի կենթարկեին, կսուլեին ու կճանապարհեին տուն

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Անհնար է պատկերացնել ավելի շատ ոչ պրոֆեսիոնալիզմ, հիմարություն, մարտնչող տգիտություն, պետության ու հասարակության հանդեպ ավելի մեծ վնասարարություն, քան այսօր իրականացնում է ՔՊ-ական իշխանությունը` տարբեր ոլորտներում: Անհնար է որեւէ երկրի իշխանության մեջ պատկերացնել այսքան շատ պաշտոնյաներ, որոնք լիքը տարրական բաներ չգիտեն, երբեմն անգամ բարձրագույն կրթություն չունեն եւ իրենց ղեկավարած ոլորտներից բացարձակապես անտեղյակ են, բայց կառավարում են: Բայց այդ բոլոր քաղաքակիրթ երկրներում, որտեղ լավ կրթություն ու դաստիարակություն ստացած մարդիկ են կառավարում, ոչ մի պաշտոնյա իրեն թույլ չի տա հայտարարել, թե հանրությունը տգետ է` պետք է նրան կրթել: Առավել եւս՝ իրեն թույլ չի տա լսարաններ հավաքել, դասախոսություններ կարդալ, իրենից խելացի ու գրագետ մարդկանց սովորեցնելու առաքելություն ստանձնել, մանավանդ՝ երբ երկրում կան բազում կրթական հաստատություններ եւ կան կրթվելու, սովորելու բոլոր հնարավորությունները՝ եթե մարդը ցանկություն ունի։ Նման պահվածքն ինքնին մովետոն է, քաղաքակիրթ դեմոկրատական երկրներին անհարիր: Որեւէ այլ երկրում նման փորձեր անող իշխանություններին ծաղրի կենթարկեին, կսուլեին ու կճանապարհեին տուն: Նման իշխանությունը չէր համարձակվի ընտրությունների գնալ եւ քվե խնդրել այն մարդկանցից, ում ինքը համարում է տգետ եւ ում ուզում է կրթել։ Ե՞րբ, ո՞ր պահից այս ամենը մեզանում հնարավոր դարձավ: Ե՞րբ բաց թողեցինք լկտիանալու հակված այս իշխանության դեմն առնելու պահը: Ինչպե՞ս եղավ, որ իշխող ուժի ներկայացուցիչները սկսեցին քամահրանքով, վերամբարձ խոսել ժողովրդի հետ, դասեր տալ ու արհամարհել նրան։ Գուցե այն պահին՝ երբ ԱԺ ամբիոնի մոտ հայտնված, 7 մանդատ ունեցող ուժի ղեկավարը բացահայտ սպառնալիքների միջոցով փորձում էր վարչապե՞տ ընտրվել: Կամ՝ այն պահին, երբ իր համար անցանկալի դատավճռի պատճառով կոչ էր անում մարդկանց` շրջափակել դատարանների դռնե՞րը: Կամ` երբ ուզում էր սահմանադրական հանրաքվե անել` ՍԴ-ի` իրեն չենթարկվող դատավորներից ազատվելու համա՞ր:

 

դիտվել է 835 անգամ
Լրահոս
Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք Էջմիածնի ավագանու ընտրությունները տիպիկ օրինակ է, թե ինչպես է ՔՊ-ն վերաբերվում պետական համակարգին ՀՅԴ-ն կհստակեցնի անելիքներն ու կընտրի նոր Գերագույն մարմին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծն ինչ է, որին չհաղթահարի․ Լեւոն Տեր-Պետրոսյան ՔՊ–ն բոյկոտեց Էջմիածնի ավագանու նիստը Կլինիկական վտանգավոր իրավիճակ. Հակոբ Ավետիքյան Իրանն այս անգամ ավելի հզոր պատասխան կտա Իսրայելին, քան երբևէ․ Mehr Հունիսի 16-22-ը Կաթողիկոսի օրհնությամբ դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի լուսամուտի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդն ընդունել է բանաձև, ըստ որի՝ Իրանը չի կատարում միջուկային պարտավորությունները. Թեհրանն արձագանքել է ՌԴ–ն գերությունից վերադարձրել է զինծառայողների հերթական խմբին. ՊՆ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով 1 տարի առաջ այս օրը ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց խաղաղ ցուցարարների վրա. Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյան Եկեղեցու և կաթողիկոսի կեցվածքը ճիշտ է՝ չարձագանքել Փաշինյանի և նրա թիմակիցների վայրահաչոցներին, բայց քաղաքացիները Նիկոլին պետք է ցույց տան, որ եկեղեցին միայնակ չէ». Գագիկ Համբարյան Պուտինը միգրացիոն պահանջներից ազատել է ՌԴ-ում սովորող ԱՊՀ երկրների զինվորականներին Հնդկաստանում ավիաաղետի հետևանքով nղջ մնացածներ չկան. ոստիկանություն «ՔՊ-ականնե՛ր, ձեզ համար ահազանգ չի՞՝ Աննան թռնում է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հայաստանի առաջին կենակիցը՝ Աննան Չինաստանից փախչելու է»․ Էլեանորա Մանանդյան (video) Խոսք ունեմ ասելու «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանին․ Հայկ Նահապետյան (video) «Հիմա էլ եք պնդու՞մ, որ Արցախը Հայաստան է և վերջ»․ ՏԿԵ նախարարին հիշեցրին իր գրառումը (video) Զոհերի մեջ մայր ու որդի կան. նոր մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգական պայթյունից #ՀԻՄԱ․ Աննա Հակոբյանի Չինաստան գնալու մեջ խորհրդավոր մի դրվագ կա․ Հարութ Սասունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am