Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ։ Նրա փաստաբան Ավրաամ Բերմանը հանդես է եկել առարկության պաշտպանության օգտին։ Պետական մեղադրող Տարանա Մամեդովան պատասխանել է առարկությանը՝ նշելով, թե, իբր, Ռուբեն Վարդանյանի իրավունքները, «որոնք նախատեսված են քրեական դատավարության օրենսդրությամբ, ապահովված են, և պաշտպանությունը չի ներկայացրել դատարանի կողմից գործը քրեական հետապնդման մեջ շահագրգռվածությունը հաստատող կոնկրետ ապացույցներ, և խնդրել դատարանին առարկությունը թողնել առանց քննարկման»։ Դատավարությանը ներգրավված, այսպես կոչված, «տուժողները» դատարանին խնդրել են չբավարարել առարկությունները։ Խորհրդակցությունից հետո հրապարակվել է դատարանի որոշումը պաշտպանության կողմի առարկության վերաբերյալ, նշվել է, որ որոշվել է չքննել այն։ Աղաևը, արդարացնելով որոշումը, ընդգծել է, որ պաշտպանության կողմը, իբր, չի ներկայացրել կոնկրետ և հուսալի ապացույցներ այն մասին, որ գործը քննող դատավորների կազմը շահագրգռված է քրեական հետապնդմամբ։ Այնուհետև «տուժողներն» են ցուցմունք տվել դատարանում։ Իր հայտարարության մեջ «տուժող» Էմիլ Մեհթիևը, մասնավորապես, ասել է, թե «վիրավորում է ստացել Մարտակերտի ուղղությամբ արձակված ականանետային արկերի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ հայկական բանակի մնացորդների և հայկական զինված կազմավորումների գործողությունները ճնշելիս»։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 20-ին։
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։
Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը