Դատախազությունն իր անգործությամբ խրախուսում է խոշտանգման ու նվաստացուցիչ վերաբերմունքը․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու գործով․

Փաստում եմ, որ գլխավոր դատախազն Ազգային ժողովի լիագումար նիստում չանդրադարձավ Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ վարույթի ընթացքին, թեև այդ հարցն իր ելույթում հերթական անգամ բարձրաձայնել էր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնեմ, որ ապրիլի 25-ին դատախազն ԱԺ հանձնաժողովի նիստում լայն հնչեղություն ունեցող այս գործով հանրությանը սխալ տեղեկություն էր տրամադրել, և իմ կողմից ճիշտը ներկայացնելուց հետո հարկ չհամարեց ո՛չ ներողություն խնդրել, ո՛չ ի վերջո՝ բացատրել, թե ինչու ԱՆՁԸ ՊԱՐԶՎԱԾ ոստիկաններին ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ մեղադրանք չի առաջադրվել-փորձագիտական հիմնարկին «մեղավոր նշանակելը» չաշխատեց։

Նշեմ նաև, որ ԱԺ հանձնաժողովում ապրիլի 25-ին գլխավոր դատախազի խոսքից ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ առկա է դատախազության գործառույթն ի վերջո արդյունավետ կատարելու անկեղծ ցանկություն, ուստի ապրիլի 28-ին, Վարազդատ Հարությունյանի հետ, հսկող դատախազին ներկայացրեցինք փաստերով հիմնավորված միջնորդություն՝ ԱՆՁԸ ՊԱՐԶՎԱԾ ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։

Ու ի՞նչ։ Ոչինչ։ Անցել է ուղիղ երկու շաբաթ՝ չունենք միջնորդությունը ո՛չ բավարարելու, ո՛չ էլ մերժելու մասին որոշում, թեև օրենքով ունեին 7 օր ժամանակ։

Հետևություններ՝

1) Ես սխալվում էի՝ կարծելով, որ առկա էր դատախազության գործառույթն արդյունավետ կատարելու անկեղծ ցանկություն։ Չի՛ եղել նման բան։ Դրա փոխարեն՝ եղել է «ծածկադմփոցի» ցանկություն։

2) Դատախազությունն իր անգործությամբ փաստացի խրախուսում է խոշտանգման ու նվաստացուցիչ վերաբերմունքի՝ գնալով ավելի մեծ ծավալներ ու ավելի լկտի դրսևորումներ ստացող պրակտիկան։ Այդ ամենի համար գլխավոր դատախազը կրում է անձնական պատասխանատվություն»։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Իրանն այս անգամ ավելի հզոր պատասխան կտա Իսրայելին, քան երբևէ․ Mehr Հունիսի 16-22-ը Կաթողիկոսի օրհնությամբ դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի լուսամուտի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդն ընդունել է բանաձև, ըստ որի՝ Իրանը չի կատարում միջուկային պարտավորությունները. Թեհրանն արձագանքել է ՌԴ–ն գերությունից վերադարձրել է զինծառայողների հերթական խմբին. ՊՆ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա ու հանդիպելու է Էրդողանի հետ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով 1 տարի առաջ այս օրը ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց խաղաղ ցուցարարների վրա. Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյան Եկեղեցու և կաթողիկոսի կեցվածքը ճիշտ է՝ չարձագանքել Փաշինյանի և նրա թիմակիցների վայրահաչոցներին, բայց քաղաքացիները Նիկոլին պետք է ցույց տան, որ եկեղեցին միայնակ չէ». Գագիկ Համբարյան Պուտինը միգրացիոն պահանջներից ազատել է ՌԴ-ում սովորող ԱՊՀ երկրների զինվորականներին Հնդկաստանում ավիաաղետի հետևանքով nղջ մնացածներ չկան. ոստիկանություն «ՔՊ-ականնե՛ր, ձեզ համար ահազանգ չի՞՝ Աննան թռնում է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հայաստանի առաջին կենակիցը՝ Աննան Չինաստանից փախչելու է»․ Էլեանորա Մանանդյան (video) Խոսք ունեմ ասելու «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանին․ Հայկ Նահապետյան (video) «Հիմա էլ եք պնդու՞մ, որ Արցախը Հայաստան է և վերջ»․ ՏԿԵ նախարարին հիշեցրին իր գրառումը (video) Զոհերի մեջ մայր ու որդի կան. նոր մանրամասներ՝ Ճամբարակի ողբերգական պայթյունից #ՀԻՄԱ․ Աննա Հակոբյանի Չինաստան գնալու մեջ խորհրդավոր մի դրվագ կա․ Հարութ Սասունյան (video) Թրամփը դուրս է բերում իր անձնակազմի մի մասին Մերձավոր Արևելքից Ամիրխանյա՛ն, Վարդան Պետրոսյա՛ն, վախենում եք՝ Նիկոլը ձեր ականջները «մեխի պատի՞ն»․ Զոհրաբյան (video) Լավ ենք պրծել, որ Չարբախի գրանցում չունի․․․ «Մտավորականնե՛ր, մի՛ վախեցեք, Նիկոլը ձեզ չի սատկացնելու». Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչն է Հայաստանում անհանգստացնում ղրղզ, մոնղոլ, ուգանդացի, նեպալցի, ինդոնեզացի․․․ բնապահպան ակտիվիստներին․ ի՞նչ կապ կարող է ունենալ սրանց հետ Ալիևը Դաժան դեպք․ Խեղդել, ապա մորթազերծ էր արել իր շանը Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկի կյանքը ևս փրկել չի հաջողվել. ԱՆ Փաշինյանի «լափածը» համահայկական հիմնադրամից․ Արա Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am