ՀԿ ներ, է՞դ ում իրավունքների համար եք ստանում էդ գումարները, եթե կնոջը խոչտանգում ու անարգում են մեր երկրում.Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը գրում է.
«Տարիներ առաջ, երբ Հրաչյային ՌԴ ձերբակալեցին և հետո խալաթով դատավարության մասնակցեց, ազգովի աղմկում էինք, հազար բան ասվեց ու հազար բան արվեց :
Օրեր առաջ գյումրեցի լրագրող Լիլիթին բերման են ենթարկել գիշերանոցով, հետն էլ ինչ որ ոստիկան, ստիպել է հագի եղածն էլ հանի իբր զննության նպատակով:
Լռում ենք, չկանք...
կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ ներ, է՞դ ում իրավունքների համար եք ստանում էդ գումարները, եթե կնոջը խոչտանգում ու անարգում են մեր երկրում ու դուք լուռ եք:
Չզարմացանք ...»