Գերմանիան զգուշացնում է. Ռուսաստանն ունի ժամեր՝ հրադադարին համաձայնելու համար

Եվրոպական երկրները հայտարարել են, որ պատրաստ են սկսել նոր պատժամիջոցների փաթեթի մշակումը Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան մինչև այս օրվա ավարտը չընդունի Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի առաջարկը։ Գերմանիայի կառավարության խոսնակն ասել է՝ «ժամացույցը գնում է»։ Եթե մինչև գիշեր հրադադարը չմտնի ուժի մեջ, ԵՄ-ն կանցնի պատժամիջոցների նախապատրաստման։Մինչդեռ Ուկրաինայի զինուժը հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է ինտենսիվ գրոհները՝ ներառյալ ավելի քան 100 դրոնային հարձակում միայն մեկ գիշերվա ընթացքում։ Ըստ տվյալների՝ ընդամենը մեկ օրում գրանցվել է առնվազն 69 բախում ռազմաճակատի գծով, փոխանցում է Reuters-ը։