93.805.54 դոլար․ ԿԳՄՍՆ-ի հերթական դրամաշնորհը՝ իր հոգեզավակ «Մշակույթի զարգացման» հիմնադրամին

168.am-ը գրել է․ «Երևանում վերջերս կայացավ առաջին երաժշտական «Խազեր» մրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչն անցյալ տարի՝ 2024 թվականին գրանցված «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա» հիմնադրամն էր։ Այս միջոցառման տեխնիկական ապահովման և սպասարկման կազմակերպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարությունը՝ ի դեմս Ժաննա Անդրեասյանի, իր հոգեզավակ «Մշակույթի զարգացման» հիմնադրամով։ Նախարարությունն այս «վեհ առաքելության» համար իր ենթակայության տակ գտնվող հիմնադրամին պետբյուջեից հատկացրել է 36 միլիոն 420․000 դրամ՝ 93.805.54 դոլար դրամաշնորհ։

Ի դեպ, ստեղծումից՝ 2024 թվականի փետրվարի 29-ից ի վեր, ԿԳՄՍՆ-ն հիմնադրամին հատկացրել է միլիոնավոր դրամների 12 դրամաշնորհ։ Միայն 2025 թվականին՝ 5 ամսում դրամաշնորհների թիվը 7-ն է։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2024 թվականի տարեսկիզբը նշանավորել էր տարբեր նախարարություններին ենթակա հիմնադրամների ստեղծումով, որոնք բոլորը փաթեթավորել ու պայմանավորել էր ստեղծված անհրաժեշտությամբ։ Իսկ այս ընթացքում արդեն տեսանելի դարձավ, թե ինչպես են պետական բյուջեից աստղաբաշխական դրամաշնորհներ ուղղվում նորաստեղծ հիմնադրամներին, ասել է թե՝ հենց նախարարությունների գործառույթներն իրականացնելու համար։

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հարցը դեռ 2024 թվականի փետրվարի 29-ի նիստում զեկուցել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը. «Հիմնադրամի միջոցով բարելավելու ենք ոլորտում կառավարման համակարգը. նախատեսում ենք ունենալ միասնական վարչատնտեսական կառավարման մոդել, որն առաջին փուլում կիրականացնենք թանգարանների համար»,- ասել էր նա։

Ավելի ուշ արդեն ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրությամբ ընդգծել էր, թե «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հանգուցային գործառույթներից է մարքետինգային գործունեությունը, որը կնպաստի մշակութային կազմակերպությունների ճանաչելիության բարձրացմանը, մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը:

Նշենք՝ հիմնադրամի նպատակներից մեկը նաև միասնական վարչատնտեսական կառավարման մոդելի ստեղծումն է, այդ թվում՝ միասնական տոմսային համակարգին անցումը։ Դեռ այդ օրերին մամուլում եղան հրապարակումներ, որ թանգարանային ոլորտի մասնագետները, փորձագետներն այդ առնչությամբ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել։ Նրանք նկատել էին, որ թանգարանները, որոնք պետք է կառավարվեն այդ հիմնադրամի կողմից, վարելու են մեկ հաշվապահություն, ունենալու են մեկ ղեկավար մարմին, ինչը նշանակում է՝ լինելու է կենտրոնաձիգ ու միահեծան կառավարում, որով թանգարանները զրկվելու են ինքնակառավարումից և ինքնուրույնությունից։

Ի դեպ, Մշակույթի զարգացման հիմնադրամը գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում՝ 8-րդ հարկում»։

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ԵԽ-ի 36 պատգամավորներ Կալասից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերագնահատում Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայում Իրանի դեսպանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ապահովել տարածաշրջանի անվտանգnւթյունը Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը․ Արթուր Խաչատրյան «Ա՛յ համբա՛լ, մահվան ավտոբուսդ նստիր ու գնա՛...»․ մանկավարժը պոռթկաց (video) «Կամ ասում ես՝ ովքեր են գործակալները, կա՛մ էդ թուղթը մտցնում եք ձեր բերանը»․ Անժելա Թովմասյան (video) 2026 թվականի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար Իսրայելը հարվածել է Իրանի «Թալեգան» միջուկային օբյեկտին Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք. ձեզ խաբում են. Արամ Գևորգյան Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել «Ճի՞շտ ենք հասկանում՝ ով տվեց Արցախի անունը, ճնշումների է ենթարկվելու՞»․ Փաշինյանի արձագանքը (video) Ամենաշատ զոհերը ձեր օրոք են եղել․ խաղաղություն բառն ու՞մ վրա եք ծախում․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Նիկոլը նոր հողեր է տալի՞ս Ալիևին (video) Սաբա՛բ, քո տիրոջ... հիմա ու՞մ վրա եք մունաթ գալիս, ի՞նչ եք անում․ Մեսրոպ Մանուկյան (video) Էդ դուք եք էս թշնամությունը բերել՝ Փաշինյանի հետ․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) «Փաշինյանն իր մոտ պահած 1 տոննա կոկայինն ինչպես է «գցում» Քեթրինի Միհրանի գրպանը» (video) Ավինյանը սելֆի էր անում, ասում էր՝ ոչինչ չկա, բայց Սև լճում ներխուժում էր եղել, հետո ընդունեցին դա (video) Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս». Սուրենյանց Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք. Sputnik Արմենիա Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ հատկացրեց պարգևավճարներին Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Hype FC Brazil. Արման Ծառուկյանը հաղթել է Մոկաևին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am