«Այսքան կրակում են՝ սադրանք չէ՞, պատերազմն ու էսկալացիան էլ ո՞րն է, գունավոր անուններ են դնում, չգիտես՝ ինչ են անում, 5 տարի է՝ քաղաքացին պատերազմի մեջ է». Խոզնավարի բնակիչ

Մինչ Հայաստանի իշխանությունը լավատեսություն է արտահայտում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար, ասելով, որ բանակցություններն ընթանում են, և այդ պայմանագրի ստորագրումը սարերի հետևում չէ, Ադրբեջանը շարունակում է կրակոցներ արձակել Սյունիքի մարզի ուղղությամբ և նախապայմաններ առաջ քաշել ու պարտադրել Հայաստանին։ 

Սյունիքի մարզի Խնածախ և Խոզնավար գյուղերում ադրբեջանական կրակոցները 2 ամիս է՝ չեն դադարում, վերջին շրջանում դրանք թիրախային բնույթ են կրում։

Խոզնավար գյուղում արդեն 2 ամիս է՝ բնակիչները քնում են կրակոցների տակ: Խոզնավարի բնակիչ Հրայրի խոսքով զարմանալի է, որ մարդիկ այսքան անտարբեր են տեղի ունեցողին, կարծում է՝ կա՛մ սովորել են, կա՛մ էլ՝ լուրջ չեն վերաբերվում։

«Մեր կյանքում վերջին 2 ամիսներին որևէ բան չի փոխվել, ոնց եղել է՝ այնպես էլ շարունակվում է, բայց այս գյուղերը, ժողովուրդն ո՞ւմ է պետք, ո՞ւմ է հետաքրքիր, թե այստեղ ինչ է տեղի ունենում։ Անտեսվածն էլ ինչպե՞ս է լինում։ Չեմ հասկանում, մեր բնակիչները տարօրինա՞կ են, ի՞նչ են, ես չգիտեմ՝ ինչ է լինելու, սովորականի նման, անհույս ապրում ենք։ Խուճապ դեռ չկա, ժողովուրդը վիճակին հարմարվել է, բայց մինչև ե՞րբ։

Խոզնավարում թիրախավորված կրակում են, քանի բնակչի ջրատաքացուցիչ են վնասել, կրակոցներից մեկն էլ կպել է բնակիչներից մեկի ոչխարին։ Ոչխարը բնակչի տան մոտ է եղել։ Շատ բան կա ասելու, բայց հեռախոսով ասելու չէ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խոզնավարի բնակիչը։

Նա նշեց, որ կրակոցների 5-րդ օրն իր մտահոգություններն է հայտնել, որ այս ամենը կարող է վատ տեղ տանել, պետք է քայլեր ձեռնարկել, դիմել համապատասխան մարմինների, սակայն բոլորի կողմից արժանացել է քար անտարբերության։

«Լավ, այսքան կրակում են, սա սադրանք չէ՞, պատերազմ ու էսկալացիան էլ ո՞րն է, գունավոր անուններ են դնում, չգիտես՝ ինչ են անում, 5 տարի է՝ քաղաքացին պատերազմի մեջ է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև հիշեցրեց՝ նույնիսկ 90-ականներին գյուղում նման վիճակ չի եղել, պատերազմի տարիներին հատուկենտ կրակոցների ձայներ են լսել, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է, գյուղը թշնամու ուղիղ թիրախում է։

«Մարտ ամսից սկսած մենք ամեն օր գիշերներն այդ կրակոցները լսում ենք, սա արդեն լուրջ է։ Եթե նույնիսկ լայնածավալ պատերազմ էլ չլինի, այս իրավիճակն արդեն վատ է։ Թուրքից ամեն ինչ տեսել ենք, ամեն ինչ էլ կանի, ո՞վ է դրանց գործողությունները հասկանում։ Թուրքի հետ ի՞նչ խաղաղ ապրել, ի՞նչ առևտուր անել, ախր դրանք ազգություն էլ չունեն, գիշատիչ գազաններ են, դրանց ամբողջ պատմությունը դա է։ Ինքս այսպես եմ կարծում, մյուսներն ինչ ուզում են՝ թող անեն»,- շեշտեց Խոզնավարի բնակիչը։

Նա նաև ընդգծեց՝ հայը թող հույսը որևէ մեկի վրա չդնի, միայն ինքը կարող է իրեն պաշտպանել զենքով։

«Այս իրավիճակն ինչ-որ մի թղթի կտորով չեն կարող լուծել, բացառվում է։ Հիմա այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ բնակիչները ստին ավելի շատ են հավատում, քան ճշմարտությանը»,- նշեց Խոզնավարի բնակիչը։

Ի դեպ, նախորդ շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ուղղաթիռով մեկնել էին Կապան՝ «կրթվելը նորաձև է» քարոզ անելու համար։ Սակայն թշնամու թիրախում հայտնված Խնածախ և Խոզնավար նրանք չէին այցելել։

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Հայր Ռուբեն վարդապետին հարցաքննության են կանչել ՔԿ Քննիչ հանձնաժողովի զեկույցը բերե՛ք․․․ ու՞ր եք տարել․ Գառնիկ Դանիելյանը՝ Քոչարյանին (video) Անախորժ իրավիճակ էր առաջացել. Անդրանիկ Քոչարյանը մեղադրեց Թաթուլ Սողոմոնյանին Սոչիի «Ստվերային արքա» Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է Հայաստանում «Այս ամենի հետևում թաքնված է Աննա Հակոբյանը»․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Վրաստանում հայտնաբերվել է Թուրքիային պատկանող կործանված ռազմական ինքնաթիռի «սև արկղը» Լա՛վ, դրա պատասխանը ո՞րն է․ լարված երկխոսություն Գեղամ Մանուկյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև (video) Արսեն Թորոսյանը համադրել է անհամադրելին և եզրակացրել, որ Հայաստանում 2024-ին աղքատության ցուցանիշը նվազել է. «Հետք» Էջմիածնի Անմար կրակի հուշահամալիրի տարածքում տեղի կունենա «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՀ ԶՈւ-ն ամենաբարձր վարկանիշն ունեն, դժգոհ են կառավարությունից․ հարցում «Աստծո օրհնանքը ձեզ», «բարի հաղթանակ քեզ»․ Վաղարշապատցիները՝ Սևակ Խաչատրյանին (video) Իմ պատճառով անախորժություն եղավ, նիստն ընդհատվեց․ Անդրանիկ Քոչարյան (video) Նիկոլ, կարո՞ղ է վաղն էլ ասես, որ ժողովուրդն իրավունք ունի պատարագի ժամանակ դիսկոտեկ կազմակերպել Ինչու Փաշինյանը դժգոհությամբ լքեց ԱԺ նիստերի դահլիճը Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցից հետո Արգիշտի Մեխակյա՛ն, դու Նիկո՛լ ես, դու ուրացո՛ղ ես․․․ Արեգնազ Մանուկյան (video) Տեր Արսենն ու Տեր Կարապետը լանջախաչ կրելու իրավունք են ստացել Բրազիլիայում ցուցարարները ներխուժել են COP30-ի անցկացման վայր «Մայր Հայաստան»-ի աջակցին խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են Քննչական կոմիտե «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնի Արտակարգ․ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը Սրբուհի Գալյա՛ն, դե պատասխանեք՝ էդ ի՞նչ թղթեր չեմ տրամադրել Ղուկասյանի վերաբերյալ․Զարուհի Փոստանջյան (video) Արժե ռեպորտաժի սկզբում նշել, թե քանի հրապարակային սուտ, հակասություն և կեղծիք է հնչեցրել այդ անձը Ձեզ զգուշացնու՛մ եմ՝ Նիկոլը կարող է տակից փախչի, բայց դուք․․․ գեներալ Արշակ Կարապետյան (video) «Ժողովու՛րդ, ցորենի փոխարեն անասնակեր են բերել, արթնացե՛ք․․․»․ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am