Ինչու է ծեծի ենթարկած թաղապետը ազատության մեջ, իսկ գնահատականներ հնչեցրած Լիլիթ Աղեկյանը կալանքի տակ. Աննա Գրիգորյան

Ո՞նց է ստացվում, որ ծեծի ենթարկած թաղապետը շարունակում է լինել ազատության մեջ, իսկ մյուս անձը, ով ընդամենը գնահատական է հնչեցրել՝ կալանքի տակ է։ Այս մասին ԱԺ-ում ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը մատնանշելով Սամվել Վարդանյանի և Լիլիթ Աղեկյանի գործերը։

«Քննչական վարույթներ նախաձեռնելիս ես տեսնում եմ ակնհայտ երկակի ստանդարտների իրագործում և նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ՝ հարուցված քրեական գործերի շրջանակներում։ Երբ Սամվել Վարդանյանը ՔՊ-ական պատգամավորին ավտոբուսում գնահատականներ է հնչեցնում ու դրան անմիջապես հաջորդում է Վարդանյանի ձերբակալումն ու կալանավորումը, բայց երբ Մասիվի թաղապետը օրը ցերեկով տեսախցիկների առջև ծեծի է ենթարկում քաղաքացու՝ դա որևէ հետևանք չի ունենում։ Նույնը Լիլիթ Աղեկյանի դեպքում է, ինչի համար էր հարկավոր նման այդ կերպ կալանավորել։

Ո՞նց է ստացվում, որ ծեծի ենթարկած թաղապետը շարունակում է լինել ազատության մեջ, իսկ մյուս անձը, ով ընդամենը գնահատական է հնչեցրել՝ կալանքի տակ է»։

Արթուր Պողոսյանն արձագանքեց, որ այն արարքը, որ մեղսագրված է Նոր նորքի թաղապետին՝ ոչ մեծ ծանրության հանցագործություն է։ «Այսինքն, մենք հիմա քրեական վարույթներով չենք կարող մատնանշել մեկ քրեական վարույթ, երբ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձին ձերբակալեն»։
Անդրադառնալով Լիլիթ Աղեկյանին՝ նա նշեց, որ լրագրողի վերաբերյալ բազմաթիվ վարույթներ են առկա թե դատարանում, թե նախաքննության փուլում։ «Մենք ի սկզբանե անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել։ 1 գործով, 2 գործով, 3 գործով, երբ ընտրում ես անազատության հետ կապված խափանման միջոց և տեսնում ես, որ այդ խափանման միջոցը չի չեզոքացնում այդ անձի ոչ պատշաճ դատավարական վարքագիծը՝ վարույթն իրականացնող մարմինը գնում է ծայրահեղ քայլի։ Դա արվել է, քանի որ անձը դպրոցում խուլիգանություն է կատարել անչափահաս երեխաների մասնակցությամբ և նկատմամբ, նա ամբողջ դպրոցի բնականոն գործունեությունը կազմալուծել ու կազմաքանդել է անձնական շարժառիթնեով,ապա նաև խաթարել է դատական պրոցեսը և դատավորին վիրավորել է։ Մենք ստիպված ենք գնացել այդ ծայրահեղ խափանման միջոցի»,-ասաղ Պողոսյանը։

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով ավելի քան 300 ԱԹՍ և 30 հրթիռ․ Զելենսկի Իրանը ՀՀ-ին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխությանը դեմ լինելու մասին․ Mehr 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդին Որպես բռնապետ՝ Նիկոլը շատ վտանգավոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար. հարցը լուծելու են. Բագրատյան (video) Տավուշի մարզում բեռնատարի անվադողն ընկել է վարորդի վրա․ նա մահացել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը չի կիրառում «միջանցք» տերմինը, անգամ շփոթվում է հարցից. Հայրապետյան Իրավապահնե՛ր, հասկանու՞մ եք՝ ինչ է ձեզ սպասվում, երբ կատարում եք այս վիճակում հասած Նիկոլի պահանջը (video) Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը․ Արա Աբրահամյան Երևան-Սևան ավտոճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ 2000-ից ավել մեքենաներ կանգնած են (video) Ռուբեն Հակոբյանի և մյուսների վրա կարած գործում զայրացնող մի դրվագ կա․ Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Հարյուր հազարավոր զոհեր ենք ունենալու․ Բագրատյանը քարտեզով բացատրում է արտապատվիրակման աղետը (мшвущ) Ո՞վ է Դոգին հանել Սամվել Կարապետյանի դեմ կեղտոտ արշավի․ Ռոբերտ Մարգարյան (video) ՔՊ-ն լավ գիտի` իրենց ստացած քվեներից ինչքան ա մնացել, շոու են անում, որ իշխանության մնալը երկարաձգեն (video) #ՀԻՄԱ․Սյունիքի շուրջ սեղմվող օղակ․ի՞նչ է ձախողվել Պուտին-Թրամփ պայմանավորվածություններում․ Մարգարյան (video) Հայաստանը կորցնում է իր ռեգիոնալ դերակատարությունը Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է հնդիկ շախմատիստին․ նա եզրափակչում է Азербайджанцы «открыли» Америку? Тюркская ложь уже за гранью абсурда (video) Հրդեհ՝ Աբովյանի շենքերից մեկում․ տարհանվել է 100 բնակիչ Փաշինյանն էլ չի ձգելու․․․ իր ժամկետը նա լավ գիտի․ Անդրանիկ Թևանյան (video) Մեզ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական ուժ,որը կկարողանա առաջ տանել իրական խաղաղության օրակարգ Մարդը, որ անգամ դիպլոմ չունի, ինչպե՞ս կարող է կրթել այլոց Անկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ․ Օսկանյան Ալիևին պատժելու փոխարեն Փեզեշքիանը բարեկամություն է փնտրում նրա հետ․ իրանցի պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am