Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Կուրսկի շրջանում

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Կուրսկի շրջանում՝ Ռիլսկի ուղղությամբ։ Տուժել է երեք մարդ։
Այս մասին հայտնել է շրջանի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
Նրա խոսքով՝ երկու տղամարդ ունեն գլխի, ձեռքերի բեկորային լուրջ վնասվածքներ, կոտրվածքներ. նրանք ծանր վիճակում են:
Վիրավորում ստացած ևս մեկ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում:
Խինշտեյնը հայտնել է նաև, որ հարվածի հետևանքով լրջորեն վնասվել է քաղաքի մուտքի մոտ գտնվող հյուրանոցը:
«Պայթյունի ալիքից վնասվել են նաև երկու մեքենաներ և երկու առանձնատներ՝ կոտրվել են պատուհանները, վնասվել է տանիքը, ավտոտնակը»,-հայտնել է Խինշտեյնը Telegram-ի իր ալիքում։
Այս գիշեր ուկրաինական անօդաչուների հարձակումը հետ է մղվել նաև Կամենսկում (Ռոստովի մարզ), նախնական տվյալներով տուժածներ և ավերածություններ չկան, իր տելեգրամյան ալիքում գրել է շրջանի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարը: