Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է Panorama.am-ը:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ շաբաթվանից դպրոցում լարված վիճակ է. աշակերտները, նրանց ծնողները, ուսուցչական անձնակազմն իրենց աջակցությունն են հայտնում դպրոցի երկարամյա տնօրեն Նատալյա Ստեփանյանին, ով, Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, տնօրենի պաշտոնի համար մրցույթի հարցազրույցի փուլում հաղթող չի ճանաչվել։
Ծնողներից մեկը նախարարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց. «Նատալյա Ստեփանյանի՝ վերջին փուլը չանցնելու որոշումը բողոքարկվել է։ Ձևավորվել է բողոքարկման հանձնաժողով, 5 անդամից 4-ը նախարարության ներկայացուցիչներ են։ Մենք մտավախություն ունենք, որ որոշումը կլինի կամայական, ոչ թափանցիկ։ Որպեսզի ապահովենք թափանցիկություն, օբյեկտիվություն, առաջարկում ենք, խնդրում ենք, որպեսզի հանձնաժողովի նիստին ներկա լինի Նատալյա Ստեփանյանը, ծնողական ու մանկավարժական խորհրդից ներկայացուցիչներ»։
6 ծնող գնացել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հետ հանդիպման։ Նախարարությունից են պատրաստակամություն հայտնել հանդիպել 6 ծնողի հետ։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը