Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները հորդորել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ սկսել ուղիղ բանակցություններ առանց նախապայմանների։ Այդ մասին հաղորդում է ֆրանսիական Le Monde թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Համաձայն հրապարակման՝ շաբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ մասնակցելու «ցանկություն ունեցողների կոալիցիայի» հանդիպմանը։
Le Monde-ի տեղեկություններով՝ Կիևից վերադառնալուց հետո չորս առաջնորդները կրկին խորհրդակցել են՝ Պուտինի՝ բանակցությունների առաջարկից հետո։
«Նրանք... խորհուրդ են տվել Վլադիմիր Զելենսկուն օգտագործել Կրեմլի առաջարկած հնարավորությունը», – նշվում է թերթի հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը վերջերս հանդես է եկել առաջարկով՝ սկսել ուղիղ բանակցություններ Ուկրաինայի հետ՝ առանց նախապայմանների։ Քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ՝ սա կարող է նշան լինել նոր դիվանագիտական գործընթաց սկսելու հնարավորության։
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը