Փաշինյանը շրջանառությունից հանել է պետականության ողնաշարն ու պատվարը հանդիսացող բանակի թեման. Հայկ Դեմոյան

Հայոց Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան ներկայանալն է, ասել կուզի՝ քեզանից հզորների ողորմածությանը հանձնվելը:

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձից վերջին տարիների ընթացքում երբևէ լսե՞լ եք հայկական բանակի, հայ սպային, զինվորին վերաբերող անդրադարձ, վերլուծություն, դրվատանքի խոսք կամ գնահատական: Տեսե՞լ եք արդյոք լուսանկար բանակի զինվորականության հետ որևէ զորամասում 2020 թ.-ից հետո: Ոչ, քանզի նա փակել ու շրջանառությունից հանել է պետականության ողնաշարն ու պատվարը հանդիսացող բանակի թեման: Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը:

 Բանակի թեման ու բանակի կերպարները բացակայում են Հանրային հեռուստաընկերության եթերում: Դրա փոխարեն խեղկատակություններ՝ ինչքան ուզեք:

Ովքեր դեռ չեն կռահել, ասեմ, որ երկու օր առաջ Մոսկվայում հաղթանակի շքերթին առանց զինվորականության երկրի ղեկավարի ներկայությունը կարգավիճակով հավասարազոր էր ներկաների գլխաքանակը չպակասացնելու ցանկությանը: Այլ խոսքով ասած, եթե չկա քո զինվորականությունը, ապա դու այդտեղ չպետք է լինես… Սա սոսկ արարողակարգ չի, սա պատիվ ու արժանապատվություն է, հասկացություններ, որոնք նույնպես բացակա կգրանցվեն «Իրական Հայաստանի» տեսլականում»:

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Փաշինյանը խայտառակել է Արմեն Աբազյանին (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը հասել է Թուրքիա, Ադրբեջանը կրակել Սյունիքի ուղղությամբ․․․ (video) Հաշմանդամ երեխայիս հետ ու՞ր գնամ էլ․․․ էդ աջակցությունն էլ տված գլխներին (video) Փաշինյանը չի՛ մարսելու Սամվել Կարապետյանի նկատամամբ իր արածը. Աղվան Վարդանյան (video) Վերջին յոթ տարիների ընթացքում հայ ժողովուրդը կորցրել է... Փաշինյանը ժպիտը դեմքին հասավ Ստամբուլ (video) Դավաճանը թևի տակ կդնի մի կարմիր թղթապանակ ու կգնա թրքաց երկիր՝ սուլթանի կոշիկները լիզելու Իրանում ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության նոր ղեկավար է նշանակվել Վաղը Բրյուսելում ձեզ ասելու են՝ փակե՛ք Հայաստանի օդը ռուսական ինքնաթիռների համար. Օվերչուկ Օվերչուկը նշել է Հայաստանի համար ԵՄ-ի հետ մերձեցման հետևանքները Երկու շաբաթից պարզ կլինի․ CNN Իրանի միջուկային ռեակտորը հայտնվել է Իսրայելի հարձակման տակ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հայտնել է՝ ողջ է, բայց լուրջ վնասվածքներ ունի Ռուսաստանը բավարարում է ՀՀ ռազմավարական անհրաժեշտ ապրանքների կարիքների մինչև 95%-ը. ԵՏՀ նախարար ՀԷՑ-ի կողմից բաժնետոմսերի գրավադրման միջոցով փոխառու կապիտալ ներգրավելը սովորական և ողջամիտ մեխանիզմ է. Դավիթ Անանյան Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան Ֆրանսիան Իրանից իր քաղաքացիների տարհանումը դիտարկում է Հայաստանի և Թուրքիայի տարածքներով Մի քիչ դրամատիզացնում եք․ Մհեր Գրիգորյանի արձագանքը՝ Օվերչուկին (video) Հայաստանը կատարել է ՄԻԵԴ-ի պահանջները՝ Եվրոպայի խորհուրդը փակել է 7 գործով վերահսկողությունը Սամվել Կարապետյանին կալանավորում են, Մհեր Գրիգորյանը հպարտանում է ռուսական բիզնեսով (video) Ռուսական բիզնեսը հասկանում է, որ Հայաստանում ապագա չունի, եթե․․․ Օվերչուկ (video) Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են «Հրապարակ». Մասնագետները հիմնավոր կասկածներ ունեն, որ եկեղեցու դեմ արշավը Թուրքայի նախապայմաններից մեկն է «Հրապարակ». Լավ օրինակ է ուսանողների համար, թե ինչպիսին պետք է լինի դատավորը «Հրապարակ». Ով է Սամվել Կարապետյանի գործով մեղադրողը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am