Հայրը որդուն հուղարկավորել է անտառում՝ Անապատ վանքի տարածքում․ MediaHub

2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական դիրքերը մոտեցել էին Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի գյուղերին։ Մի քանի անգամ նրանք փորձել են առաջանալ գյուղի ուղղությամբ, բայց հայ դիրքապահներն այդ առաջխաղացումը կանխել են։

Կիչանի համայնքի ղեկավար Արտո Հակոբյանը MediaHub-ին պատմել է, որ անգամ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ էին խոչընդոտում, այդքանով հանդերձ՝ գյուղն ապրում էր։ 2023-ի ռազմական էսկալացիայի ժամանակ կատարված իրադարձությունները, սակայն, փոխեցին ամեն ինչ։ Գյուղը տարհանվեց, իսկ բնակիչները լքեցին տներն առանց որևէ բան վերցնելու․ ժամանակ չկար։

«Կիչանի ու Նոր Կիլիկիա նորակառույց թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի ներքևի հատվածը գետնափոր ապաստարան էր ծառայում։ Գյուղացիների մեծ մասը տեղափոխվել էր այնտեղ։ Կրակոցները չէին դադարում։ Մենք համայնքի ղեկավարներով աշխարազոր ուժերի հետ ռազմաճակատում էինք, ժամանակ առ ժամանակ վերադառնում էինք անհրաժեշտ տարհանումը կազմակերպելու համար։ Երբ գնալով իրավիճակը վատանում էր, համայնքին հատկացված դիզվառելիքը տրամադրեցինք, որ նրանց զանգվածաբար դուրս բերենք դեպի Առաջաձոր։ Հաշվի առնելով վառելիքի քչությունն ու մեքենաների քանակը՝ պաշտպանության բանակը ևս մեծ մեքենա տրամադրեց։ Մի քանի երթ պիտի լիներ, սակայն, գյուղացիների մեծ մասը, այդ թվում՝ ծերեր, երեխաներ, նաև հղի վիճակում կանայք, ոտքով անցել են անտառների միջով, բարդ ռելիեֆային ճանապարհով գնացել դեպի Առաջաձոր։ Գյուղում մի կին էր մնացել անչափափահաս երեխաների հետ, որից փոքրը՝ նորածին էր, 40 օրական էլ չկար։ Տղաս՝ Արայիկը այդ ընտանիքին տարհանեց։ Բոլորը գնացել էին Առաջաձոր, մտածելով, որ այնտեղ հանգիստ կլինի»,- հիշում է Կիչանի համայնքի ղեկավարը։

Թե ինչպիսի ապրումներ են ունեցել բնակիչները, Արտո Հակոբյանն անգամ դժվարանում է պատմել։ Միայն ասում է. «Դա նման էր զանգվածաբար սպանդի, որից փրկվելու համար մարդիկ ստիպված էին այդքան ճանապարհն անցնել երեխաների հետ»։

Կիչանից Առաջաձոր տանող գաղթի ճանապարհը նման էր իսկական մղձավանջի։ Հակոբյանը պատմում է, որ դեպի Անապատ վանք տանող անտառային հատվածում շնչահեղձ է եղել Արամ անունով 30-ն անց մի տղամարդ։

«Այդ ընտանիքը Թալիշից էր գաղթել, ապրում էին Նոր Ղազանչի գյուղում։ Արամը հիվանդություն ուներ, իսկ գաղթի ճամփան ճակատագրական եղավ նրա համար»։

Երբ վերջիններս հետ են մնացել մյուսներից, բնակիչներն Անապատ վանքի մոտ սպասել են մինչև Արամն ու հայրը վերադառնան։ Բայց հայրը միայնակ է եկել, բարձրաձայն լացելով. «Արամը ճանապարհին մահացել է, նրան հուղարկավորել եմ անտառում»։

Հայաստան տեղահանվելուց հետո համայնքի ղեկավարը Կարմիր խաչին փոխանցել է երիտասարդի հուղարկավորման վայրի տվյալները․ առ այսօր դեռ տեղեկություն չկա։

Ծանր էր սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը։ Ցուրտ էր, ճանապարհին մանավանդ երեխաները կապտել էին։ Առաջաձոր հասնելուց հետո, հաջորդ օրը տարհանվում են նաև այդ կողմի գյուղերը։ Արտո Հակոբյանի խոսքով՝ Կիչանի, Նոր Ղազանչիի բնակիչներից շատերն իրենց տներից չեն հասցրել անգամ փաստաթղթերը վերցնել։ Հրթիռահրետանային միջոցներից խաղաղ բնակիչների ուղղությամբ կիրառվող հարվածները ստիպել են փրկվել։ Գյուղի բնակիչները տեղափոխվել են Իվանյանի օդանավակայան, այնուհետև Ստեփանակերտ, որից հետո ճանապարհը բերեց Հայաստան։

«Մի կնոջ մոտ, որ ծննդաբերության շրջանում էր, գաղթի ճանապարհին ծննդաբերության ցավեր սկսվեցին։ Երբ մտել է Հայաստանի Հանրապետության տարածք, անվնաս ծննդաբերել է»,- ասում է նա՝ հավելելով, որ այդ դաժան ճանապարհին ինչ ասես, որ չեն տեսել.…

Հունան Թադևոսյան

 

դիտվել է 687 անգամ
Լրահոս
Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ Գևորգյան ճեմարանը վերածվել է աստվածաբանական համալսարանի (video) ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը կրկին կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ, ի՞նչ է ասել Փաշինյանը․ Աբրահամյան (video) Փաշինյանը խայտառակել է Արմեն Աբազյանին (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը հասել է Թուրքիա, Ադրբեջանը կրակել Սյունիքի ուղղությամբ․․․ (video) Հաշմանդամ երեխայիս հետ ու՞ր գնամ էլ․․․ էդ աջակցությունն էլ տված գլխներին (video) Փաշինյանը չի՛ մարսելու Սամվել Կարապետյանի նկատամամբ իր արածը. Աղվան Վարդանյան (video) Վերջին յոթ տարիների ընթացքում հայ ժողովուրդը կորցրել է... Փաշինյանը ժպիտը դեմքին հասավ Ստամբուլ (video) Դավաճանը թևի տակ կդնի մի կարմիր թղթապանակ ու կգնա թրքաց երկիր՝ սուլթանի կոշիկները լիզելու Իրանում ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության նոր ղեկավար է նշանակվել Վաղը Բրյուսելում ձեզ ասելու են՝ փակե՛ք Հայաստանի օդը ռուսական ինքնաթիռների համար. Օվերչուկ Օվերչուկը նշել է Հայաստանի համար ԵՄ-ի հետ մերձեցման հետևանքները Երկու շաբաթից պարզ կլինի․ CNN Իրանի միջուկային ռեակտորը հայտնվել է Իսրայելի հարձակման տակ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը հայտնել է՝ ողջ է, բայց լուրջ վնասվածքներ ունի Ռուսաստանը բավարարում է ՀՀ ռազմավարական անհրաժեշտ ապրանքների կարիքների մինչև 95%-ը. ԵՏՀ նախարար ՀԷՑ-ի կողմից բաժնետոմսերի գրավադրման միջոցով փոխառու կապիտալ ներգրավելը սովորական և ողջամիտ մեխանիզմ է. Դավիթ Անանյան Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան Ֆրանսիան Իրանից իր քաղաքացիների տարհանումը դիտարկում է Հայաստանի և Թուրքիայի տարածքներով Մի քիչ դրամատիզացնում եք․ Մհեր Գրիգորյանի արձագանքը՝ Օվերչուկին (video) Հայաստանը կատարել է ՄԻԵԴ-ի պահանջները՝ Եվրոպայի խորհուրդը փակել է 7 գործով վերահսկողությունը Սամվել Կարապետյանին կալանավորում են, Մհեր Գրիգորյանը հպարտանում է ռուսական բիզնեսով (video) Ռուսական բիզնեսը հասկանում է, որ Հայաստանում ապագա չունի, եթե․․․ Օվերչուկ (video) Իսրայելում արգելափակված հայ զբոսաշրջիկներն արդեն Հայաստանում են «Հրապարակ». Մասնագետները հիմնավոր կասկածներ ունեն, որ եկեղեցու դեմ արշավը Թուրքայի նախապայմաններից մեկն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Հունիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am