Կնոջը գիշերազգեստով ու հողաթափերով բերման են ենթարկել ու կալանավորել. «Հայաստան» խմբակցության պատգամավորներ

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ այցելել ենք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել օրերս նախ ձերբակալված, այնուհետեւ մեկ ամսով կալանավորված գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Այն, ինչ տեսանք եւ լսեցինք չի կարող տեղավորվել մարդկային բանականության սահմաններում։
Երկու օր առաջ Գյումրու Կումայրիի բաժնի շուրջ 8 աշխատակիցներ ներխուժում են Լիլիթի բնակարան, վերջինիս 78-ամյա մոր աչքի առաջ, բռնի ուժ գործադրելով, ոլորելով Լիլիթի ձեռքերը հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բաժին են բերման ենթարկում։ Հետո ՁՊՎ-ով ու հիվանդանոցով մի ամբողջ օրը կնոջը, ով նաեւ ֆիզիոլոգիական հատուկ վիճակում է լինում, կալանավորում են 1 ամիս ժամկետով։ Կալանք տվող դատավորը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանն է, (ինչպես ասում են՝ ճանաչենք հերոսներին)։
Այս տեսարանը ձեզ միայն ֆիլմերից ահաբեկչի ձերբակալություն կարող է հիշեցնել, բայց Լիլիթը ոչ ահաբեկչության մեջ է մեղադրվում, ոչ մարդասպանության, ոչ է նարկոկանտրաբանդայի։
Հետաքննող լրագրողը, ով բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ բացահայտելով է հայտնի մարզում, մեղադրվում է, ՈՒՇԱԴՐՈւԹՅՈՒՆ, խուլիգանության համար. 1 ամիս առաջ դատական նիստի ժամանակ դատավոր Հայկ Աղաքարյանին կոռուպցիոներ է ասել։
Լրագրող կնոջը մեղադրում են խուլիգանության մեջ ու 1 ամսով էլ կալանավորում միայն նրա համար, որ դատավորին կոռուպցիոներ է ասել ու սա երկրում, որի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դատավորներին վնգստացող է անվանել, դեռ մի բան էլ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչ արել։
Ընդամենը օրեր առաջ ուղիղ եթերում Նոր Նորք վարչական շրջանի ԵՄ գնացող թաղապետը 10 հոգու հետ ծեծեց քաղաքացուն, հետո անվրդով գնաց հաց ուտելու, անգամ բերման չենթարկվեց, իսկ Լիլիթը 3-րդ օրն է նույն հագուստով ու հողաթափերով չի կարողանում անգամ փաստաբան ներգրավվել։
Սա խայտառակություն է, ու սա առաջին հերթին դատախազ Աննա Վարդապետյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ու ՄԻՊ Անահիտ Մանասյանի ամոթն է։
Դիմում եմ իրավապաշտպաններին, լրագրողներին, ակտիվիստներին, մենակ չթողնենք Լիլիթին։
Հ.Գ. Առաջին տեսանյութը՝ իրական Հայաստանի, երկրորդը՝ էլի իրականի, մի քիչ եվրոպական համեմունքով»,– գրել է Խամոյանը։

դիտվել է 652 անգամ
Լրահոս
Անցած գիշեր ՀՀ մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել «Գալիս ենք ԱԺ․ Քոչարյան Անդո՛, իջիր ու պատասխան տուր իրական բարձրակարգ տղերքի ծնողներին»․ Նարե Սոսե (video) Հա՜՜՜յ, հարա՜՜՜՜՜յ, հասե՛ք, ընտրակաշառք է․ քեզնից սկսի, ամո՛թ է. Արծվիկ Մինասյանի կոշտ խոսքը (video) Հենց այդ պահին Սամվել Կարապետյանն ազատ է արձակվելու, և․․․ աջակից (video) Ի՞նչ վիճակ է Գորիսում․ գորիսեցիները մի կոնկրետ բան են ուզում․․․ Իրինա Յոլյան (video) Ֆավորիտ ուժի ղեկավարը գտնվում է կալանքի տակ, չի կարող մասնակցել քարոզարշավին. Թագուհի Թովմասյան (video) Փաշինյանը ինձ թողել է առանց գործ․ ինձանից 2500 դոլար կաշառք պահաջեցին (video) Նիկոլը դպրոցում խայտառակ վատ էր սովորում, 2 բառ սկի հայերեն չէր կարողանում ասել․ Փաշինյանի ուսուցիչ (video) Խաղաղությունը գլխիդ կպնի․ վեց տարվա մեջ չորս պատերազմ ես բերել մեր գլխին․ քաղաքացի (video) Վախկո՛տ, կռիվ ունե՞ս մեզ հետ, տղամարդկություն ունեցի արի մեր հետ կռվի․ Ղազինյանը՝ Փաշինյանին (video) Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացում. ընդդիմության միասնական հանրահավաք և… (video) «Ինչ են նաև փորձելու անել տարբեր մաստերի նիկոլական քարոզիչները, բացի ձայները փոշիացնելուց». Տիգրան Քոչարյան «Հրապարակ». Հողի վեճ, մահափորձ ու երկար դատավարություն Հրաժարվելու եմ Կիպրոսի եւ ՌԴ-ի քաղաքացիությունից. ինչ հայտնեց Սամվել Կարապետյանը դատարանին Ռուսաստանը պատրաստ է շարունակել Ուկրաինայի շուրջ բանակցությունները. Լավրով Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին #ՈՒՂԻՂ. «Ես ձեր թշնամի՞ն եմ». Պուտինը Փաշինյանի դիմաց մի հարց էլ է դրել. Հայկ Այվազյան (video) Վթարային ջրանջատումներ Երևանում և մարզերում Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել․ մանրամասներ Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից Մի շարք երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում Հայաստան մատակարարվող ռուսական բենզինը կթանկանա՞ Վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր․ Մեսրոպ Առաքելյան Էրդողանի նախկին քաղաքական մրցակիցը դատապարտվել է շուրջ 1 տարվա ազատազրկման Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ արձակողին ու դեպքի մասնակիցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am