ՔՊ-ն Գյումրիում պարտությունը չի մարսում, բայց գյումրեցին իր ասելիքն ասել է. «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյան

Գյումրու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները, թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն, արդեն դադարեցվել են։ Ավագանու անդամի մանդատը փոխանցվել է Նարեկ Միրզոյանին։

Նարեկ Միրզոյանի խոսքով, «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը դաշինքից դուրս գալու դիմում էր ներկայացրել, հետո ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ էլեկտրոնային տարբերակով մեկ այլ դիմում էր ներկայացրել՝ ասելով, որ ցանկություն ունի մանդատը պահել, բայց դուրս գալ «Մեր քաղաքը» դաշինք»։


«Օրենքով սահմանված ժամկետներն ավարտված էին, այսինքն՝ համապատասխան արձանագրությունը կազմվել էր և օրենքն այլևս թույլ չէր տալիս համապատասխանաբար այն հետ վերցնել, ուստի հանձնաժողովը պարտավոր էր մանդատը փոխանցել ընտրական ցուցակի հաջորդ համարին։ Մարտուն Գրիգորյանի և մեր ավագանու հետևողական քայլերի արդյունքում հասանք նրան, որ հանձնաժողովը համապատասխան արձանագրություն կազմի ու մանդատը փոխանցի»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնել է Նարեկ Միրզոյանը։

Նրա փոխանցմամբ, Գյումրիում նախընտրական իրավիճակը կարծես թե հանդարտվել է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը պետք է հաշվի նստի մարտի 30-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքների հետ, որտեղ պարտություն է կրել։

«Բնականաբար, ՔՊ-ն Գյումրիում իր պարտությունը չի մարսում, չի ընդունում, որ իշխանազավթման փորձերից հետո Գյումրիում իշխանություն չունեն։ Փորձում է ցանկացած եղանակով ու միջոցներով շարունակել այն քայլերը, որոնց արդյունքում, կարծում են՝ կհասնեն բաղձալի նպատակին, այսինքն՝ իշխանություն կստանան Գյումրի քաղաքում։ Սա բոլորի համար էլ պարզ է։

Գյումրեցին իր ասելիքն ասել է ու քաղաքում բացառել է ՔՊ-ի կառավարումը։ Ծանոթ լինելով նախկինում ՔՊ-ի գործելաոճին, մեր բնակիչը բացասական վերաբերմունք ունի իշխանազավթման ցանկացած փորձի»,- ասել է Նարեկ Միրզոյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում Կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում Վերին Լարսի անցակետն ամբողջությամբ փակ է Չխանգարե՛ք ինձ, մի՛ խառնվեք, երբ խոսում եմ․ Սամվել Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց (video) Կառավարությունը թերացել ա․․․ ի՞նչ է հիշեցնում Հայկ Սարգսյանը (video) ՔՊ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին ընդդիմության բանաձեւը «Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամկետում Հայաստանում սկսել ատոմակայանի նախագծի իրագործումը. ՌԴ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով» Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան Պեդրո Զարուկյանն ու Ավինյանը «կծեցին» միմյանց (video) ԱԺ-ում շրջաբերական է պտտվում ընդդեմ լրագրողների. «Ժողովուրդ» Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Ձեզ ասում եմ՝ ու՞ր են էդ փողերն, ասում եք՝ խաբար չե՛նք․․․ ո՞նց կլինի տենց․ ընդդիմադիրը՝ պաշտոնյային (video) Նարեկ Սամսոնյանը հանցագործություն չի գործել, իշխանության որոշմամբ է բանտում հայտնվել․ Աբրահամյան «էդ ձեր ծրագիրը խայտառակություն է»․ Մեսրոպ Մանուկյանը ծաղրեց Ավինյանին ու իշխանականներին (video) Անհետ կորածների հարազատներին թույլ չեն տվել ծանոթանալ գաղտնի զեկույցին. «Հրապարակ» Սրա՛նք փաստեր են․․․ իշխանություններն անցել են վախի մթնոլորտ տարածելուն․ Էլինար Վարդանյան (video) Ի՞նչ տեղի կունենա, եթե Նիկոլը վերընտրվի (video) Արտակարգ․ տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության հարցը Արմավիրի մարզում «Kia»-ի վարորդը հանկարծամահ է եղել․ 2 թոռնիկներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը կորցնում է ժողովրդականություն հայրենիքում և աջակցություն փնտրում արտասահմանում. ANCA
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am