Ռոման Բաղդասարյանի մասով խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է․ Արամայիս Աղաբեկյան

Ռոման Բաղդասարյանի մասով խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։


«Պատճառաբանությունն այն է, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։

Մեկ ամիս է անցել հանցագործության մասին հաղորդումից, որի հիմքով քրեական վարույթ կա, բայց քրեական հետապնդում՝ ոչ։

Համեմատության համար նշեմ Ղարիբ Բաբայանի դեպքը, ում՝ հասարակության մեջ թշնամանք, խտրականություն և ատելություն տարածելու մեղադրանքով, հրապարակումից երեք օր անց ձերբակալեցին, կալանք տալու նպատակով «տուրբո ռեժիմով» միջնորդություն ներկայացրեցին, և հետագայում դատական կարգով սահմանափակվեց նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Ինչևէ, սա ինձ համար սպասելի էր։ Ինչպես խոստացել էի, սկսում եմ եղած նյութերի թարգմանությունը անգլերեն՝ դրանք ներկայացնելու ՀՀ-ին դատաիրավական բարեփոխումների նպատակով դրամաշնորհներ տրամադրող կազմակերպություններին և դեսպանատներին։

Դիմում եմ իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք ունեն միջազգային կապեր՝ ինձ ուղղորդելու և թիրախային աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս պահին աջակցում են այս գործը իրականություն դարձնելու հարցում։

Ես գնալու եմ մինչև վերջ և անպայման հաջողություն եմ գրանցելու՝ ի հեճուկս այն ամենի, ինչ հնարավոր է փորձեն կիրառել իմ դեմ»,-գրել է նա։

դիտվել է 126 անգամ
Լրահոս
ՌԴ-ն պատրաստ է միջնորդական ծառայությունների. Պեսկով Շատ կոնկրետ նմանություններ ենք տեսնում Թուրքիայի որդեգրած մեթոդների հետ. Մելքոնյանը բացահայտում է Ասում էիր՝ Գարեգինը ինչու՞ է լռել, հիմա դու ասա՝ ինչու՞ ես լռել․․․ Կարծում եմ՝ Իրանը չի գնա դրան, քանի որ այդ կհանգեցնի ԱՄՆ-ի արագ լայնածավալ ռազմական միջամտության․ Սաֆրաստյան «Ո՞վ է առավելապես տուժում Հորմուզի փակումից․․․ փոփոխականները շատ են․ պարտիան՝ չափազանց բարդ» Միջուկային զենքի ստեղծման կողմնակիցները տեղ չունեն Իրանի քաղաքականության մեջ. Փեզեշքիան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի Մի հիմար մի բան է ասել... Վեհափառի մասին Փաշինյանի ասածը սուտ է. Արշակ Սրբազան (video) Ադրբեջանի «ծածուկ» ուրախությունը. Վարուժան Գեղամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել Դուք հասկանու՞մ եք՝ էս «իդիոտկան» ինչ է ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Փեզեշքիանի հետ զրույցում Էրդողանը ընդգծել է Թուրքիայի հանձնառությունը խաղաղության պահպանման հարցում Քննչական կոմիտեն հենց հիմա պետք է զբաղվի Աննա Հակոբյանով․ Միքայել Աջապահյան (video) Առեղծվածային դեպք՝ Երևանում. շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին #ՀԻՄԱ․Նախիջևանի կողմից ու Սյունիքի մասով լուրջ վտանգ կա․ Նիկոլը շտապում է Թուրքիա․ Իշխան Սաղաթելյան (video) Ադրբեջանի հետ զուգահեռ անցել են հարձակման․ Արշակ Սրբազան (video) Աբազյանը եւ մյուս պաշտոնյաները հանցագործ են, եթե․․․ Միքայել Սրբազան (video) Արշակ Սրբազանի ուղիղ պատասխանը Փաշինյանին (video) Կա՞ն եպիսկոպոսներ, ովքեր Փաշինյանի թելն են թելում․ Միքայել Սրբազանի պատասխանը (video) Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հենց հիմա մի հարց են լուծում․ Անդրանիկ Թևանյան (video) Իսրայելն ամենավատ սցենարն է առաջ տանում Որին դնում ա՝ թալանում են, էս ա կոռուպցիան․ արմավիրցիները՝ Փաշինյանի նշանակումների մասին (video) Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել, մոխրացել Նպատակը պարզ է՝ զրկել Իրանին փորձառու դիվանագետներից և մասնագետներից․ Վարդան Ոսկանյան Ադրբեջանի ծովային սահմանից դեպի Իրան թռչող անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am