Գերմանացի պատգամավորը հաստատել է Բաքվում ռուս պաշտոնյաների հետ հանդիպումը
Բունդեսթագի պատգամավոր Ռալֆ Շտեգները հաստատել է, որ Բաքվում հանդիպել է ռուս պաշտոնյաների հետ։
«Հատկապես մութ ժամանակներում անհրաժեշտ է բաց պահել հաղորդակցության ուղիները բոլոր ուղղություններով։ Սակայն գործնականում Գերմանիայից ժամանած ռուս պաշտոնյաների հետ բանակցություններ չեն ընթանում և չկան կապեր քաղաքացիական հասարակության հետ։ Ահա թե ինչու, երբ Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզվում են, ես ցանկացած շփում օգտակար եմ համարում», - DW-ի փոխանցմամբ՝ Der Spiegel ամսագրին ասել է Բունդեսթագի հետախուզության հանձնաժողովի անդամ, սոցիալ-դեմոկրատը։
