ԱԳՆ–ի դիմաց նախարարության աշխատակցի են վրաերթի ենթարկել. դեպքի վայրում է նաեւ փոխնախարարը

Քիչ առաջ Արտաքին գործերի նախարարության դիմաց 2 քաղաքացու են վրաերթի ենթարկել, նրանցից մեկն ԱԳՆ–ի աշխատակից է։
Վրաերթի ենթարկված քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց։ Հրապարակված կադրերից երեւում է, որ դեպքի վայրում է նաեւ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Վրաերթը տեղի է ունեցել հետիոտնի համար նախատեսված անցման վայրից մոտ 20 մետր հեռավորության վրա։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։