Գարնանային անձրևների պատճառով Մարմարիկ գետը վարարել է. այն դարձել է ավելի վտանգավոր՝ բարդացնելով փոքրիկի որոնումները

Արդեն 6 օր որոնվող փոքրիկ Տիգրանն այսօր դարձավ երկու տարեկան։ Մայիսի 4-ին Մարմարիկ գյուղից ստացված ահազանգով մեկնարկած որոնողական աշխատանքները շարունակվում են մինչև այս պահը։ Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ դեռ հստակություն չկա։

Փրկարար ծառայության և ոստիկանության գործողություններում ներգրավված են բազմաթիվ ուժեր։ Ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, որոնումներն իրականացվում են միաժամանակ մի քանի ուղղություններով՝ հաշվի առնելով թե՛ գետն ընկնելու, թե՛ հնարավոր առևանգման վարկածները։ Նրա փոխանցմամբ՝ հարցաքննվել են բազմաթիվ մարդիկ, մանրակրկիտ զննվում է ոչ միայն գետի երկայնքը, այլև բնակավայրի բոլոր հնարավոր տարածքները։ 

«Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են ինչպես գետի ամբողջ երկայնքով, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում։ Տարբեր մարդիկ են հարցաքննվել, մեծածավալ որոնողական աշխատանքներ են իրականացվում ՆԳՆ ոստիկանության, փրկարար ծառայության և կամավորների կողմից», – «Փաստինֆո»-ին հայտնել է Նարեկ Սարգսյանը։

Բազմաթիվ կամավորներ ամեն օր մասնակցում են որոնողական աշխատանքներին, սատար կանգնում ընտանիքին։ Գարնանային անձրևների պատճառով Մարմարիկ գետը վարարել է, ինչը ոչ միայն վտանգավոր է, այլև լրջորեն խոչընդոտում է փրկարարների աշխատանքին։ Հեղեղված ջրերում դժվարացել է ջրասուզակների տեսանելիությունն ու մանևրելը։

Առաջին երեք օրերին որոնումներին ներգրավված են եղել կինոլոգներ, սակայն անձրևները շների հնարավորությունը փաստացի դարձրել են անարդյունավետ։ Օգտագործում են դրոններ, որոնողական նավակներ, կիրառվում է տեխնիկական հսկողություն գետի ու տարածքի նկատմամբ։
«Շատ մանրամասն լրատվություն չենք տարածում որոնողական աշխատանքների վերաբերյալ. երեխայի որոնման հետ գործ ունենք, ծանր է հարազատների հոգեվիճակը, բայց տարբեր եղանակներ կիրառվում են որոնելիս։ Երբեմն նաև գետի հունը փակում ենք, հետո բաց թողնում, որ ալիքներ լինեն. տարբեր մեթոդներ են կիրառվում», - «Փաստինֆո»-ին ասել է Նարեկ Սարգսյանը։

Նախնական տվյալներով՝ Պետրոսյանների տնից մինչև գետ մոտ 50 մետր հեռավորություն կա։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ ավագ քույրը, որը 4 տարեկան է, տուր էր եկել, իսկ փոքրիկը ցանկացել էր գնալ հայրիկի մոտ։ Նա կարող էր շարժվել տնամերձ հողամասով կամ տան կողքի ճանապարհով, սակայն նրան այդ ուղղությամբ քայլելիս չեն տեսել, ու հարազատները շատ հակված չեն հավատալու նրա գետն ընկնելու վարկածին։ Նրանք ավելի հույս ունեն, որ երեխային առևանգել են, ողջ է ու հնարավոր է գտնել։

Ն. Սարգսյանը հայտնել էր, որ ստուգվում են բոլոր հնարավոր վարկածները։
Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քան 263 փրկարար՝ այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 210 ծառայող, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։

Հարազատները հույս ունեին, որ երեխայի տարեդարձի օրը կլսեն բարի լուր։ Փրկարարներն ասում են՝ դեռ չեն դադարեցնելու որոնումները, քանի դեռ փոքրիկ Տիգրանը չի գտնվել։ Նշենք, որ Մարմարիկ գետի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 37 կմ, իսկ ավազանի մակերեսը՝ 418 կմ²։ Գետի վերին և միջին հոսանքներն անցնում են կիրճանման, անտառապատ հովտով։ Գարնանային անձրևների պատճառով գետը վարարել է, ինչը բարդացնում է որոնողական աշխատանքները։

դիտվել է 306 անգամ
Լրահոս
Մինասյանի հետ կապված ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան #ՀԻՄԱ․ Իսրայելական գմբեթը փլուզվել է․ Իրանը աշխարհը կհասցնի կատաստրոֆայի, եթե․․ Երվանդ Բոզոյան (video) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ Պետք չէ ուշադրություն դարձնել վայրահաչոցներին. Չարչյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Ինչ պայմանով է «Հայաստան» խմբակցությունը ցանկություն հայտնել միանալ իմպիչմենտի գործընթացին (video) Իրանի Սպահանի միջուկային օբյեկտում չորս շենք է վնասվել. Գրոսսի ՌԴ-ն պատրաստ է միջնորդական ծառայությունների. Պեսկով Շատ կոնկրետ նմանություններ ենք տեսնում Թուրքիայի որդեգրած մեթոդների հետ. Մելքոնյանը բացահայտում է Ասում էիր՝ Գարեգինը ինչու՞ է լռել, հիմա դու ասա՝ ինչու՞ ես լռել․․․ Կարծում եմ՝ Իրանը չի գնա դրան, քանի որ այդ կհանգեցնի ԱՄՆ-ի արագ լայնածավալ ռազմական միջամտության․ Սաֆրաստյան «Ո՞վ է առավելապես տուժում Հորմուզի փակումից․․․ փոփոխականները շատ են․ պարտիան՝ չափազանց բարդ» Միջուկային զենքի ստեղծման կողմնակիցները տեղ չունեն Իրանի քաղաքականության մեջ. Փեզեշքիան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի Մի հիմար մի բան է ասել... Վեհափառի մասին Փաշինյանի ասածը սուտ է. Արշակ Սրբազան (video) Ադրբեջանի «ծածուկ» ուրախությունը. Վարուժան Գեղամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել Դուք հասկանու՞մ եք՝ էս «իդիոտկան» ինչ է ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Փեզեշքիանի հետ զրույցում Էրդողանը ընդգծել է Թուրքիայի հանձնառությունը խաղաղության պահպանման հարցում Քննչական կոմիտեն հենց հիմա պետք է զբաղվի Աննա Հակոբյանով․ Միքայել Աջապահյան (video) Առեղծվածային դեպք՝ Երևանում. շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին #ՀԻՄԱ․Նախիջևանի կողմից ու Սյունիքի մասով լուրջ վտանգ կա․ Նիկոլը շտապում է Թուրքիա․ Իշխան Սաղաթելյան (video) Ադրբեջանի հետ զուգահեռ անցել են հարձակման․ Արշակ Սրբազան (video) Աբազյանը եւ մյուս պաշտոնյաները հանցագործ են, եթե․․․ Միքայել Սրբազան (video) Արշակ Սրբազանի ուղիղ պատասխանը Փաշինյանին (video) Կա՞ն եպիսկոպոսներ, ովքեր Փաշինյանի թելն են թելում․ Միքայել Սրբազանի պատասխանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am