«Ես որպես փաստաբան ներգրավված չեմ գործին, մի սրիկայի են բերել, նրանից Լիլիթ Աղեկյանը հրաժարվել է, բայց դատարանը դա հաշվի չի առել։ Մեկ ամսվա կալանք են տվել, էստեղ հարցը կալանքը չէ, նրա կյանքին վտանգ է սպառնում»,- Oragir.News-ին հայտնեց փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Փոստանջյանը մինչ ձերբակալությունը Լիլիթ Աղեկյանի գործով փաստաբանն էր, բայց դատարանը որոշել է նրան տրամադրել հանրային պաշտպան, ով, ըստ Փոստանջյանի, չի պաշտպանում Լիլիթ Աղեկյանի շահերը։
Փաստաբանը համոզված է, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կատարվածը քաղաքական է, նրա հանդեպ հաշվեհարդար են տեսնում։
«Էս գործընթացի մեջ ներգրավված են հանրային պաշտպանի գրասենյակը և մամրդու իրավունքների պաշտպանը։ Մենք էս աղջկան պիտի պաշտպանենք, գլուխը կուտեն»,- շարունակում է Փոստանջյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան ձերբակալել էին գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։
Այսօր էլ դռնփակ նիստ է եղել, որի ընթացքում որոշվել է, որ մեկ ամսով կալանավորել Լիլիթ Աղեկյանին։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը