Գյուղապետի գառն է սատկել, եղբորս տունն է վնասվել․ Խնածախի բնակիչ

Hraparak.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռևս մայիսի 7-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ: Կրակոցների արդյունքում վնասվել էր բնակելի տան տանիքը:

Խնածախ գյուղի բնակչուհին «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ կրակոցները երկու ամիս է՝ շարունակվում են, իսկ վնասներն ավելի շատ են:

«Գիշերը` 22.30-ից սկսում են, մինչև առավոտվա 06.00-ն, 07.00-ն կրակում են: Տների կռիշաներին լրիվ պատրոն է կպել, գյուղում վիճակ չկա, գյուղամիջի հատվածների տների վրա են կրակոցները: Խոզնավարի ու մեր Խնածախի վրա են կրակել, բայց Խոզնավարն ավելի բեթար է»,- ասել է Խնածախի բնակչուհին:

Հիշեցնենք, որ «Հրապարակը» տեղեկացրել էր, որ վերջերս ՔՊ-ական պատգամավորներից ու մարզպետից սկսած, վերջացրած էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներով, այցելեցին ու լուսանկարներ հրապարակեցին Խոզնավար ու Խնածախ բնակավայրերում իրենց այցելություններից, նույնիսկ գառ են մորթել, ու քեֆ-ուրախության ձայներն ամբողջ գյուղում են լսել:

Գյուղամիջում տղամարդկանց հետ են հանդիպել, ադրբեջանական կողմից հնչող կրակոցներից են խոսել:

«Խնածախում տուն չի մնացել, բոլորը քոչում են, այդ գազի տրուբաները գյուղը գեղեցկացնելու համա՞ր են քաշել, գոնե թող դա բերեն-հասցնեն մարդկանց տուն: Տուն կա` չորս հարյուր հազար պիտի վճարի, որ իր տուն գազ քաշի, որտեղի՞ց այդքան գումար մարդիկ վճարեն: Չեն ասում` այս մարդկանց օգնենք, եկել են, ինչ են ասում: Մի օր առաջ էլ, որ լրատվամիջոցների հետ զրույցում մեր բնակչուհին ասել էր, վերևները պիտի հասկանան, թե ինչի են ադրբեջանցիները կրակում, մեր գյուղի տղամարդկանց հետ իշխանականները հանդիպման ժամանակ ասել էին, թե բա ձեր բնակչուհին ինչի է ասում, թե վերևները պիտի հասկանան: Բա ո՞վ պիտի հասկանա՝ մե՞նք: Կրակոցների մասին են խոսել մարդկանց հետ: Իրենք պիտի գան, գիշերը մնան, որ իմանան` ինչպես ենք ապրում, թե մեր էրեխեքը ոնց են ապրում»,- ասել է Խնածախի բնակչուհին:

Ավելի մանրամսն՝ սկզբնաղբյուրում։

 

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ճանապարհին 29-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց․ վիրավորներ կան Իշխանության անգործությունը սպառնում է հասարակության անվտանգությանը Մինչև նիկոլականների գալը Աջափնյակը քաղաքի ամենախաղաղ թաղամասերից մեկն էր․ փորձագետ Իսրայելի նախկին վարչապետը Թուրքիան անվանել է նոր ռազմավարական սպառնալիք Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը Ա․ Վ․-ն է. պարզվել է միջադեպի մասնակից անձանց շրջանակը ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորը ՀՀ-ն դարձնելու են Սոմալի. էս երկիրը ոչ սահման է ունենալու, ոչ էլ պետություն առհասարակ. Դանիելյան Փարաքարի սպանության գործից հետո պաշտոնանկ արված ոստիկանապետը հիմա էլ Աջափնյակում է Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր․ մանրամասներ Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար Ինչպես են Աջափնյակում քրեագետները հավաքում փամփուշտները Համացանցում տեսանյութ է հայտնվել Աջափնյակի կրակոցներից․ տեսանյութ Համարակալված փամփուշտներ, արյան հետքերով դանակ Աջափնյակի կրակոցների տարածքում․ 24news.am Բացառիկ կադրեր․ Աջափնյակում կա զոհ և ծանր վիճակում գտնվողներ․24news.am Հրատապ․ կան բազմաթիվ վիրավորներ, 2 հոգին ծանր վիճակում է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ ասուլիս կկայանա Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցում ամենացավալին Հայաստանի օրվա իշխանության լռությունն է Կրակոցներ՝ Երևանում. կա 10 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված պարկուճներ Արնանման հետքեր, կրակված փամփուշտներ․ կադրերը` Աջափնյակում տեղի ունեցած դեպքի վայրից Ձեզ բացատրեմ՝ ինչ է պատրաստվում անել Ռոբերտ Քոչարյանը․ Ձյունիկ Աղաջանյան (video) Հիմա ասեմ՝ ում ձայները կտանի Սամվել Կարապետյանն ու ինչ է սպասվելու․ Ձյունիկ Աղաջանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am