Զարուհի Փոստանջյանն ահազանգում է․ Լիլիթ Աղեկյանին ձերբակալեցին

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը երեկ սոցցանցի իր էջում ուղիղ եթերով հայտնել է, որ ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։
Նշենք, որ Լիլիթ Աղեկյանը ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի, հաճախ է սուր քննադատություններ անում այս կամ այն պաշտոնյաների հասցեին։
Նշենք, որ այսօր Շիրակի առաջին ատյանի դատարանում քննվելու է Լիլիթ Աղեկյանի կալանավորման որոշումը։
Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լիլիթ Աղեկյանը Գյումրիի թիվ մեկ քաղհալածյալն է։
Հիշեցնենք, որ Լիլիթ Աղեկյանին զրկելով իր նախընտրելի պաշտպանյալից տրամադրվել է հանրային պաշտպան, ով իր պարտականությունները կատարում է ոչ լիարժեք։
Հիշեցնենք, որ Լիլիթ Աղեկյանը 20 ժամից ավելի՝ գտնվում է անազատության մեջ, այս ժամանակահատվածում նա մի քանի անգամ տեղափոխվել է, խոշտանգման հետևանքով նաև հասցրել է լինել Գյումրիի հիվանդանոցում։
Այս պահին Լիլիթ Աղեկյանի նախընտրած պաշտպան Զարուհի Փոստանջյանը գտնվում է դատարանի բակում, և նա լրագրողներին տեղեկացրեց, որ իր ունեցած տեղեկություններով, Լիլիթ Աղեկյանին կալանավորելու որոշում է կայացվել։