ԲԱՑԱՌԻԿ․ Ու՞մ են վստահում ռուսները և ի՞նչ են պայմանավորվել հայերի հետ Կրեմլում․ ՄԱՍ 1

«Հայելի» մամուլի ակումբին մի շարք ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Կրեմլում Հայաստանի ուղղությամբ քաղաքականության փոփոխության մասին։

Գանք սկզբից։

«Վեդոմոստի» ռուսական թերթը ապրիլի 30-ի ուշ գիշերը, հղում անելով Վլադիմիր Պուտինի աշխատակազմի իր աղբյուրներին, գրել էր, որ Կրեմլում Հայաստանի հետ հարաբերություններն այսուհետ համակարգելու է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Այդ գործում նա փոխարինել է աշխատակազմում իր գործընկեր Դմիտրի Կոզակին, ով իրեն լավ էր դրսևորել 2014 թվականին Ղրիմի հայտնի իրադարձությունների ժամանակ, և ստացել հետխորհրդային երկրների հետ հարաբերությունները համակարգելու պատասխանատվություն։

Կոզակը, սակայն (ինչպես Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը, արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ուշակովը կամ արտգործնախարար Լավրովը) այսպես կոչված թուրքական լոբբինգի ազդեցության տակ է։ Իսկ Կիրիենկոն առավել անկախ և ազգայնական է համարվում ու հայտնի է լավ կառավարչական հմտություններով, որոնցով աչքի է ընկել ռուսական վերահսկողությանն անցած 4 ուկրաինական շրջաններում արագ տեմպերով պետական ապարատի գործարկումով:

Մեզ հայտնի է դարձել, որ Կիրիենկոն Կոզակին Հայաստանի ուղղությամբ փոխարինել է դեռ չորս ամիս առաջ։ Նա ակտիվորեն ընդգրկվել է գործընթացի մեջ․ ներառել է իր թիմում հայախոս, ազգությամբ ռուս վերլուծաբանների։ Ավելին՝ բազմաթիվ անգամներ հանդիպել է Հայաստանի ընդդիմադիր գործիչների հետ, ներառյալ նրանց, ովքեր ակտիվ դերակատարում են ունեցել Գյումրիում հայկական ուժերի հաղթանակի մեջ։ Հանդիպումներից մեկի ժամանակ ասել է՝ «Ակոբիչ, Հայաստանի ազատագրումը Ռուսաստանի համար պատվի հարց է, էլ չեմ խոսում ռազմավարական նշանակության մասին»։

Ըստ Կիրիենկոյի զրուցակիցներից մեկի, նա շատ լավ է տիրապետում Հայաստանում ներքաղաքական իրավիճակին։ Այդպես՝ Կրեմլում անվերապահորել վստահում են Ռոբերտ Քոչարյանին, համարում են, որ նրա ղեկավարությամբ Հայաստանը կարող է Կովկասում Թուրքիային և Ադրբեջանին զսպող ուժ դառնալ։ Բացառիկ են համարում «Դաշնակցության» դերը, վստահում են Իշխան Սաղաթելյանին։ «Մայր Հայաստան» դաշինքին համարում են ներուժ ունեցող քաղաքական միավոր։ Ակտիվ համագործակցում են Գագիկ Ծառուկյանի հետ։

Շփումներ կան նաև Արթուր Վանեցյանի հետ, որի նկատմամբ, սակայն, վստահությունը առավել քիչ է՝ իր քաղաքական գործընկերների պատճառով։ Այս խնդիրը շտկելու համար են «Հանրապետականի» այցերը Մոսկվա, ինչպես նաև ներքաղաքական օրակարգը «իմպիչմենտի» մասին քննարկումներով կառավարելու ձգտումը։ Պետք է նշել, որ փորձերը ապարդյուն են, քանի որ խնդիրը իրենց ղեկավարի և նրա ընտանիքի անդամի նկատմամբ առկա խորքային անվստահությունն է։

Ուշագրավ է, որ այս ամենի մասին տեղյակ է նաև Նիկոլ Փաշինյանը, ով մոտավոր ակնարկներով կիսվել է միայն երկու երկնագույն Արոների հետ։

Որոշ ժամանակ անց կներկայացնենք հավելյալ տեղեկատվություն այս թեմայի շուրջ։

դիտվել է 3952 անգամ
Լրահոս
Բողոքի ցույց՝ Բեռլինում․ «Վերջ տվե՛ք Հայաստանում քաղաքական ձերբակալություններին» Նոր ֆինանսական բուրգ է տարածվում, զգուշացե՛ք․ Կիբեռոստիկանություն Վարորդը, նրա կինը և 3-ամյա երեխան հոսպիտալացվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թաիլանդին և Կամբոջային հրադադարի կոչ է արել Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդություն է ներկայացրել Բաքվի դատարան Այնպես է օրհնել, որ 8 տարի է՝ աթոռից պոկել չի լինում… Թե բա՝ զավակ ունի… Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ Էջմիածնում փողը դուրս են գրել, աղբը չեն հավաքել Աբսուրդ Է Վախենում է իշխանության հաջորդ օրվա անորոշությունից․ աթոռի կորուստ, վերահսկողության կորուստ, ձեռք բերածի չվայելում Ներգաղթի կանոնները կխստացնեն Ա՜յ այդ «ճրըքճրըքան լուս»-ին է սպասում Փաշինյանը Նիկոլ, հիմա քո մասին՝ դու Վռամշապուհը չես Ձեռնպահ մնալ Եկեղեցու ազատությունը խախտող գործողություններից․ քաղհասարակությունների պահանջը՝ Փաշինյանից Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք» Պետականությունը կվերականգնվի, Եկեղեցին զավթած զինված բանդան կհայտնվի իր տեղում․ Սրբազանների նամակը Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ․ Ալիևը՝ Ֆիցոյին Դատարանը մերժել է ողբերգական վթարի մասնակից ոչ սթափ վարորդին կալանավորելու միջնորդությունը Արթիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Սաղաթելյանը ՔԿ է հրավիրվել Բագրատ սրբազանի և 18 արդարների գործով. մանրամասներ Ժամանակն է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնել. Թրամփ 17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով Ձյուն, մառախուղ. ինչ վիճակ է տիրում ՀՀ ավտոճանապարհներին Հայաստանը պետք է Ադրբեջանից նավթամթերք ներկրելիս ամեն ինչ լավ ուսումնասիրի. ռուս փորձագետ «Վրաստանում բարձրագույն կրթությունը դարձավ անվճար, մինչդեռ Հայաստանում հերթական պարտադիր թալանի օրենքը անցկացվեց». փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am