«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին

Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագիծը` որպես տարեվերջին իրականացված «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի տրամաբանական շարունակություն:

«Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագիծն ունի երեք հիմնական բաղադրիչ` ֆինանսական ծառայությունների արտոնյալ պայմաններով «Ընտանեկան փաթեթ», «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խորագրով խաղարկություն և Երևանում հանրային տրանսպորտի ուղետոմսերի հետվճարի արշավ:

«Նախագծի միջոցով Ամերիան ցանկանում է շնորհակալություն հայտնել Հայաստանում և Հայաստանի համար ապրող ու արարող բոլոր ընտանիքներին: Հրավիրում ենք բոլորին միանալ Ամերիա ընտանիքին իրենց մտերիմների, ընկերների, բարեկամների` մեծ ընտանիքի բոլոր անդամների հետ, որպեսզի միասին օգտվեն այս նախագծի բոլոր առավելություններից»,- նշում է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:

«Նախագծի շրջանակում Բանկի նոր և գործող հաճախորդները և նրանց ընտանիքի անդամները հնարավորություն կստանան օգտվելու քարտերի, վարկերի, ավանդների արտոնյալ պայմաններ տրամադրող «Ընտանեկան փաթեթ»-ից, ինչպես նաև մասնակցելու ավելի քան 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 300-ից ավելի նվերների խաղարկությանը։ Ավելին, Ամերիաբանկի յուրաքանչյուր Visa քարտապան կարող է ստանալ 30% հետվճար Երևանում հանրային տրանսպորտի իր բոլոր ուղետոմսերի համար, իսկ նոր հաճախորդները` 100% հետվճար առաջին 20 ուղետոմսի համար»,- նշում է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը։

«Ընտանեկան փաթեթ»

«Ընտանեկան փաթեթ»-ի շրջանակում հաճախորդները կարող են ստանալ 15% հատուկ անվանական տոկոսադրույք անգրավ վարկերի համար, 50% զեղչ պրեմիում դասի Gold և Platinum քարտերի համար, + 0,1%՝ MyAmeria-ով ավանդ և խնայողական հաշիվ բացելու, ինչպես նաև Ամերիա մանկական ավանդ ներդնելու դեպքում, ճամփորդական անվճար ապահովագրություն՝ MyAmeria-ի MyTour հարթակով ճամփորդական փաթեթ ձեռք բերելու դեպքում և շատ ավելին։

Ամերիայի «Ընտանեկան փաթեթ»-ից օգտվելու համար հաճախորդները պետք է մինչև սեպտեմբերի 30-ը իրենց ընտանիքի առնվազն մեկ նոր անդամի հրավիրեն` դառնալու Բանկի հաճախորդ:

«Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկություն

Խաղարկության մասնակից են դառնում մայիսի 5-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ամերիաբանկի հաճախորդ դարձած բոլոր անձինք, որոնց այս ընթացքում անվճար կտրամադրվի «Հաշվի բացում ծառայությունների փաթեթ»-ը` Visa Classic քարտ, Ամերիաբանկի հաշիվ և MyAmeria հավելված:

Բացի այդ, թե նոր, թե գործող հաճախորդները կստանան խաղարկության լրացուցիչ պրոմո կոդեր հրավիրված յուրաքանչյուր անձի համար, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս MyAmeria-ով գործարքներ կատարելու, բանկային և ոչ բանկային ավելի քան 20 ծառայությունից օգտվելու համար։

Միանալով արշավին` հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցելու 4 ամսական և 1 ամփոփիչ խաղարկություններին ու շահելու՝

10 ընտանեկան ճամփորդություն դեպի արտերկիր և 50 ընտանեկան ճանապարհորդություն Հայաստանում
150 նվեր քարտ ռեստորանների, զվարճանքի ու մշակութային վայրերի համար
100 նվեր քարտ գրախանութներից օգտվելու ու ընտանեկան լուսանկարահանումների համար։
Մասնակցության ամբողջական պայմանները՝ այստեղ։

Հանրային տրանսպորտի ուղետոմսի հետվճար

Բանկին մայիսի 2-ից մինչև հունիսի 30-ը միացած նոր հաճախորդները Ամերիայի Visa քարտով մինչև օգոստոսի 31-ը ուղետոմս գնելու դեպքում կստանան 100% քեշբեք հանրային տրանսպորտի առաջին 20 ուղետոմսի համար։

Բացի այդ, Բանկի բոլոր Visa քարտապանները MyAmeria հավելվածով ամսական 10 ֆինանսական գործարք կատարելու դեպքում կստանան 30% քեշբեք Ամերիայի Visa քարտով մինչև օգոստոսի 31-ը գնված բոլոր ուղետոմսերի համար։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

դիտվել է 220 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանն այս պահին անազատության մեջ է գտնվում, որովհետև եկեղեցու նկատմամբ արշшվ պետք է տեղի ունենար. փաստաբան Աբովյան փողոցում անչափահասների մասնակցությամբ միջադեպի ու կրակnցի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 5 անձ ձերբակալվել է Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում Քննչական կոմիտեի նախագահը սուտ է ասում, թե Սրբազանի ձեռքով գրված աhшբեկչական սխեմա ունի. Արթուր Սարգսյան Ռուսաստանը եվրոպական երկիր է. Գերմանիայի կանցլեր Խիստ անհրաժեշտ է, որ ՀԾԿՀ նախագահը գա դատարան և պատասխանի գոնե դատարանի հարցերին. Դավիթ Ղազինյան Կյանքից հեռացել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ստեփան Ասատրյանը չի հանձնի Մայր Աթոռի տրամադրած բնակարանի բանալիները, ասում է՝ Մկրտիչ Սրբազանի հետ կա համաձայնություն, որ ամռանն ազատի տունը Շարժական և անշարժ գույքի գործարքներ, մեքենաների գնում, բնակելի շենք Ծաղկաձորում․ նոր բացահայտումներ Արսեն Թորոսյանի եկամուտների և ունեցվածքի մասին Արևմուտքը խաղաղություն չի ուզում. ՌԴ ԱԳՆ Իմ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռին և Վեհափառ Հայրապետին. Տեր Հուսիկ Անի Ամիրաղյանը հաղթեց թուրք թենիսիստուհուն՝ Անթալիայում ընթացող թենիսի մրցաշարում Հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար․ Վագիֆ Խաչատրյանի դուստր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում Սա աննախադեպ խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան (video) Մովսես Հակոբյանն ու մյուսներն անցած ճանապարհ ունի, իսկ դու ինչ ունես, որ բերանդ ես բացել (video) Տղամարդկության մասին ասածի՞ցս եք վիրավորվել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը դատարանում (video) Սպասեց՝ գերիները ծայրահեղ ծանր առողջական վիճակի հասնեն, որ վերադարձնի ու․․․ պահեստազորի փոխգնդապետ (video) Սարսափելի պատկեր է. միայն իմանաք Իրանում զոհերի թիվը․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ Գագիկ Եգանյանը Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՊԵԿ պաշտոնյաներ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատախազները ներկայացրել են կասկածելի բովանդակությամբ միջնորդություն Պարգևավճարների աստղաբաշխական թիվը ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց. Իրավապաշտպան Սրբուհի Գալյա՛ն, որ այդպես խոսում եք ձեր պարգևավճարից, հիմա այս խայտառակության մասին լսեք․ Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունվարի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Վաղը՝ հունվարի 13-ին ժամը 16:30-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵՄ դեսպանության մոտ պիկետ կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման և Նարեկ Սամսոնյանի՝ դատարանի դահլիճում հայտարարված անժամկետ հացադուլի առնչությամբ։ Հունվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am