Խոշոր վթար Արմավիրի մարզում. կա 3 տուժած
Դիտել նաև
Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի
Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են
Շիրակի մարզում վթարից մաhացած 6 քաղաքացիներից 5-ը մի ընտանիքից են
Մայիսի 4-ին, ժամը 00։48-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Պարզվել է, որ բախվել է երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, դուրս բերել ուղևորի և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
