Եվրաթուրքերի եվրաֆաշիզմը․ Արամ Զ․–ն պաշտպանում է իր թալանի իրավունքը

Վազգեն Սարգսյանին բիզնեսի առարկա դարձրած նրա եղբայր Արամ Սարգսյանը, որը ներկայանում է որպես արևմտամետ և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, փորձում է արդարացնել իր կուսակից թաղապետի խուլիգանական արարքը։

Արամը Վազգենի եղբայր լինելը դարձրել է մասնագիտություն, դարձրել է առևտրի առարկա ու Նիկոլ Փաշինյանի մոտ հաճախորդ է աշխատում։ Երևանի ընտրություններից հետո դարձավ ՔՊԿ–ի կոալիցիոն կցորդ, մասնակցեց երևանցիների գլխին բերած բոլոր թանկացումներին՝ դիմացը ստանալով պաշտոններ և թալանի իրավունք։ Ու երբ այդ թալանը բացահայտվում է, Արամ Զ–ն դիմում է «գ․» քայլերի, այդ թվում՝ բռնության։

Ինչպես հայտնի է, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար նշանակված Տիգրան Տեր–Մարգարյանը Արամ Զ․–ի կուսակիցն է։ Նա հանցավոր ու խուլիգանական արարք է դրսևորել՝ իր ոհմակով հարձակվելով քաղաքացու վրա և ծեծելով նրան։

Հիմա իրեն արևմտամետիստ ներկայացնող Արամ Զ․–ն, փոխարենը ներողություն խնդրելու և դատապարտելու, փոխարենը իր թիմակցին պաշտոնանկ անելու, արդարացնում է նրա խուլիգանությունը։

«Հանրապետություն» կոչված կուսակցությունում շատ դեմագոգիկ և «ինքնիշխանիստական» հիմնավորում են գտել։ Ասում են՝ կացին դեմքով թաղապետը և իր ոհմակը ծեծել են ակտիվիստին, որպեսզի պաշտպանեն․․․ ՀՀ ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը։

Փաստորեն՝ Վազգենի անհաջող եղբայրը հաշտ է իր եղբոր արձանի վրա միզող ադրբեջանցու հետ, վատ չի զգում դրանից ու կոալիցիոն հաճախորդ է աշխատում Վազգենի արձանը պղծելու քաղաքականություն իրականացրած Նիկոլ Փաշինյանի մոտ, բայց անհաշտ է ՀՀ այն քաղաքացու հետ, ով իր թիմակցի թալանի մասին է խոսում։

Արամ Զավենովնայի ասածներն իրականում ֆաշիզմ են։ Դեպի ԵՄ, իբր, ձգտող Արամն ասում է, որ ով մեզ հետ համաձայն չէ, նրա դեմ կարելի է բռնություն կիրառել՝ թաքնվելով «ժողովրդավարություն», «ինքնիշխանություն» և նմանատիպ այլ բառերի տակ։

Արամ Զավենովնան իրականում թուրքամետ գծի վրա է։ Նա ու իր համախոհները եվրաթուրքական քարոզ են տանում՝ համեմելով այն եվրաֆաշիզմով։

Արամի ասածը գավառական ֆաշիզմ է, թալանելու իրավունքը պաշտպանելու ծիծաղելի փորձ, որը եվրափաթեթավորման է ուզում ենթարկել դավալեցի Արամն՝ իր գեղցի ու քյարթու հալով։

Հայկ Ուսունց

Հ․Գ․ Խուլիգան թաղապետին դեռ չեն հեռացրել աշխատանքից ու նա դեռ ազատության մեջ է։ Դա նշանակում է, որ Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանը հովանավորում են Արամ Զավենովնայի գավառական եվրաֆաշիզմը։ Նորություն չէ, բայց ամեն դեպքում ֆիքսենք։

7or.am

դիտվել է 1846 անգամ
Լրահոս
Այսպիսի թշնամական հանձնառություն է վերցրել Էրդողանի կրնկի տակ մտած Փաշինյանը․ «ՀայաՔվե» Փաշինյա՛ն, Ռադիոտան նման արշավ լինի, 6 անգամ հուժկու հարված կստանաք․․․ (video) Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է․ Արա Աբրահամյան Քահանան պատմում է՝ ինչու թույլ չեն տվել ՔՊ-ականին մկրտության քավոր կանգնել (video) «Հրապարակ». Այդ խոսքերը ոչ թե քմծիծաղ կամ ժպիտ են առաջացնում, այլ` տարակուսանք Կարդանք հեքիաթներ Նախաձեռնությունը չի կազմակերպվել և որևէ կերպ հաստատված չէ «Գենետիկ Փրոդաքշն» ընկերության կողմից ԱՄՆ-ն մեզ բարեկամ երկիր է, ՌԴ-ն դաշնակից և խնդիրը ո´չ թե նրանց հետ է, այլ հայաստանյան իշխանության անսկզբունքայնության և օտար շահերին ծառայելու մեջ է. Տիգրան Աբրահամյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի ներկայացուցչության շենքի վերաբերյալ փաստաթղթեր է հրապարակել Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել Վարչապետը ավտոբուսի ուղևոր չէ. Նա շարասյան հրամանատարն է՝ թե՛ կյանքի, թե՛ մահվան ճանապարհին. Կամենդատյան «Հեղաշրջման պլան»-ի վարույթով մի քանի մեղադրյալների գործերը շտապ դատարան կուղարկվեն․ «Ժողովուրդ» Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցած Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ն իր տեղում է, արտառոց բան չի կատարվում. «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանին մի քանի հարց պետք է տրվեր.«Հրապարակ» «Հրապարակ». Վրացիները մերժել են Պապոյանին Ինչու իրականում նախարարի պաշտոնից ազատվեց Հակոբ Սիմիդյանը. «Իրավունք» Խնդիր է դրված ՀԷՑ-ի 7000 աշխատակիցներին դարձնել ՔՊ էլեկտորատ․ «Հրապարակ» Ֆուտբոլի ֆեդերացիայում մերձավորներին աշխատանքի է նշանակում․ «Հրապարակ» Երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից․ «Հրապարակ» Վեհափառին հեռացնելու «օպերացիան» գլխավորում է Արայիկ Հարությունյանը, Փաշինյանն այդքան էլ գոհ չէ. «Ժողովուրդ» Երեւանի դատախազը 1 տարում 17 մլն արժողությամբ 2 մեքենա է գնել. «Ժողովուրդ» Փաշինյանը կասկածներ ունի իր հենասյուների նկատմամբ․ «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am