Նոր Նորքի թաղապետը պետք է արժանանա քրեական, Երևանի քաղաքապետը` քաղաքական պատասխանատվության

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է ս.թ. ապրիլի 30-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա աշխատակազմի կողմից քաղաքացի Արթուր Չախոյանին դաժանաբար ծեծի ենթարկելու միջադեպը:

Սա աննախադեպ երևույթ է և ոտնահարում է ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու արժանապատվությունը: Հարկ է նշել նաև, որ ավելի վաղ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պաշտոնյային ոչ վայել հայհոյախառն բառամթերքով վիրավորել էր Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին և քաղաքացի Արթուր Չախոյանին, որից հետո բացահայտ ասել էր, թե չի զղջում իր կատարած արարքի համար:

Թեմայի շուրջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պաշտպանել է իր ենթակայի անհավասարակշիռ կեցվածքը` այն պայմանավորելով նյարդային համակարգի բռնկումներով:

Անպատժելիության մթնոլորտը և դրա փաստացի խրախուսումը վերածվել են իշխող վարչախմբի հանրային վերահսկողության և կառավարման բիրտ գործիքակազմի, որն անընդունելի է և տեղ չունի քաղաքակիրթ և ժողովրդավար հասարակություններում:

Մեկ անգամ ևս դատապարտելով սույն միջադեպը՝ կոչ ենք անում իրավապահ մարմիններին շուտափույթ քայլեր ձեռնարկել, համարժեք արձագանք և պատշաճ քրեաիրավական գնահատական տալ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի գործողություններին:

Իր հերթին, «Հանրապետություն» կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր, Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանը պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն այս քրեական միջադեպի համար` դրանից բխող անխուսափելի հետևանքներով:

դիտվել է 192 անգամ
Լրահոս
«Սրբուհի Գալյանը Նիկոլից նամակ ունի ստանալու»․ Ռուզան Ստեփանյան (video) Վրաստանում թոշակային համակարգը պարզ է, Հայաստանում՝ խճճված. տնտեսագետ «Ինչպե՞ս է 49567 դրամ և հաճախ ավելի քիչ գումար ստացող թոշակառուն ապրում». Գոհար Մելոյան Միհրան Հակոբյանը սկանդալային բացահայտում է արել․ վերջինիս ծեծի հետքերով․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Դուք, կարծես, տեղյակ չեք կամ դիտմամբ շրջանցում եք այն հանգամանքը». Չախոյանը՝ Պապոյանին ԱԱԾ-ն միլիոններ է ծախսել երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. «Փաստինֆո» Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագիծը ՇՄԱԳ փորձաքննության է ներկայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով գործը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան. պաշտպան Շմոլ գազից է մահացել՝ իր վարձակալած տանը. Վարդենիսում մահացած 26-ամյա սպան Երևանից էր Աղանդավոր Նիկոլն ու թուրքերը համատեղ են գործում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Համբարյան Լա՛վ, ընդդիմադիրներ, էլ ձեզ ո՞նց ասենք, որ հասկանաք․ Էդգար Էլբակյան (video) Ամանորյա քանի՞ ոչ աշխատանքային օր կլինի այս տարի Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. Ի՞նչ է հայտնի Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման շրջանում ՀՀ-ն դարձավ «Ընդդեմ ցեղասպանությունների» համամարդկային պայքարի կարեւոր կենտրոն. Շարմազանով «Հուդա Վազգենը պետք է մոմ վառի, որ Վեհափառն իրեն էլ փրկի»․․․ (video) Ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ինտենսիվ տեղումներ Նիկո՛լ, բա դիմանայիր, բա կեղտոտ կռիվդ շարունակեիր Արշակ Սրբազանի դեմ․ Անժելա Թովմասյան (video) Կփակվե՞ն դպրոցներն ու մանկապարտեզները, թե՞ ոչ Գ․ Լուսավորիչ եկեղեցում Պատարագ կմատուցվի․ աղոթք կբարձրացվի ապօրինի ազատազրկված եպիսկոսպոսների համար «ԵՄ-ՀՀ նոր փաստաթղթում չի հիշատակվել «Թրամփի ուղի» նախագիծը». Ադրբեջանի ԱԳՆ Իրականում Խաչատուր Սուքիասյանը կարևոր բան շահեց (video) Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն օգտագործել են հատուկ ճոպաններ Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Փաշինյանի «ճանապարհային քարտեզը» պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 10-ին ժամը 13:30, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց (հասցե փ. Պետրոս Ադամյան 14) իրականացնելու է բողոքի ակցիա` ուշադրությունը սևեռելու Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am