Կառավարությունը երկու ամսով երկարաձգեց Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը

Կառավարության ապրիլի 30-ի նիստում ընդունվեց որոշում, որով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման ընթացակարգերում։

փոփոխությունները վերաբերում են ՀՀ կառավարության 2024 թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ և 2025 թ. ապրիլի 10-ի N 417-Լ որոշումներին, որոնք սահմանում են սոցիալական աջակցության միջոցառումներ տեղահանվածների՝ կեցության և կենսապահովման ծախսերը հոգալու համար։

2025 թ. ապրիլի 1-ից սկսած՝ աջակցության իրավունքը տրվել էր այն տեղահանվածներին, որոնք ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, 63 և բարձր տարիք, կորցրել են կերակրողին կամ սովորում են հանրակրթական և մասնագիտական հաստատություններում, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը:

Սոցիալական աջակցության միջոցառումները կիրականացվեն ՀՀ 2025 թ. պետական բյուջեի շրջանակում՝ առանց հավելյալ բյուջետային ճնշման։

Խոսքն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 50 հազար դրամի աջակցության ծրագրի մասին է։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Պետք չէ ուշադրություն դարձնել վայրահաչոցներին. Չարչյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Ինչ պայմանով է «Հայաստան» խմբակցությունը ցանկություն հայտնել միանալ իմպիչմենտի գործընթացին (video) Իրանի Սպահանի միջուկային օբյեկտում չորս շենք է վնասվել. Գրոսսի ՌԴ-ն պատրաստ է միջնորդական ծառայությունների. Պեսկով Շատ կոնկրետ նմանություններ ենք տեսնում Թուրքիայի որդեգրած մեթոդների հետ. Մելքոնյանը բացահայտում է Ասում էիր՝ Գարեգինը ինչու՞ է լռել, հիմա դու ասա՝ ինչու՞ ես լռել․․․ Կարծում եմ՝ Իրանը չի գնա դրան, քանի որ այդ կհանգեցնի ԱՄՆ-ի արագ լայնածավալ ռազմական միջամտության․ Սաֆրաստյան «Ո՞վ է առավելապես տուժում Հորմուզի փակումից․․․ փոփոխականները շատ են․ պարտիան՝ չափազանց բարդ» Միջուկային զենքի ստեղծման կողմնակիցները տեղ չունեն Իրանի քաղաքականության մեջ. Փեզեշքիան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի Մի հիմար մի բան է ասել... Վեհափառի մասին Փաշինյանի ասածը սուտ է. Արշակ Սրբազան (video) Ադրբեջանի «ծածուկ» ուրախությունը. Վարուժան Գեղամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել Դուք հասկանու՞մ եք՝ էս «իդիոտկան» ինչ է ասում․ Նաիրա Զոհրաբյան (video) Փեզեշքիանի հետ զրույցում Էրդողանը ընդգծել է Թուրքիայի հանձնառությունը խաղաղության պահպանման հարցում Քննչական կոմիտեն հենց հիմա պետք է զբաղվի Աննա Հակոբյանով․ Միքայել Աջապահյան (video) Առեղծվածային դեպք՝ Երևանում. շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին #ՀԻՄԱ․Նախիջևանի կողմից ու Սյունիքի մասով լուրջ վտանգ կա․ Նիկոլը շտապում է Թուրքիա․ Իշխան Սաղաթելյան (video) Ադրբեջանի հետ զուգահեռ անցել են հարձակման․ Արշակ Սրբազան (video) Աբազյանը եւ մյուս պաշտոնյաները հանցագործ են, եթե․․․ Միքայել Սրբազան (video) Արշակ Սրբազանի ուղիղ պատասխանը Փաշինյանին (video) Կա՞ն եպիսկոպոսներ, ովքեր Փաշինյանի թելն են թելում․ Միքայել Սրբազանի պատասխանը (video) Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հենց հիմա մի հարց են լուծում․ Անդրանիկ Թևանյան (video) Իսրայելն ամենավատ սցենարն է առաջ տանում Որին դնում ա՝ թալանում են, էս ա կոռուպցիան․ արմավիրցիները՝ Փաշինյանի նշանակումների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am