«Հրապարակ». Անկախներն իմպիչմենտին դեմ են

«Հրապարակ» թերթը գրում է. «Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը նախօրեին խորհրդարանի 107 պատգամավորներին իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու նամակներ են փոխանցել՝ դրան կից որոշման նախագիծ, որում բացակայում է միայն վարչապետի թեկնածուի անունը: Սակայն նախագիծը շրջանառության մեջ դնելու համար ԱԺ 36 պատգամավորի ստորագրություն է պետք, մինչդեռ 2 ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։

Խորհրդարանը նաեւ 4 անկախ պատգամավոր ունի, որոնք որեւէ խմբակցության անդամ չեն՝ Իշխան Զաքարյանը՝ «Պատիվ ունեմ»-ից դուրս եկած, Գեղամ Նազարյանը՝ «Հայաստան» դաշինքից, եւ ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք նոր կուսակցություն են ձեւավորել, հիմնադիր համագումար արել եւ սպասում են, որ կուսակցությունը գրանցվի։ Երեկ Աղազարյանը մեր լրագրողին ասել է, որ իրենք չեն միանալու իմպիչմենտի նախաձեռնությանը, թեպետ նախկին հարցազրույցներում եւ համագումարի ելույթում հայտարարել էր, թե ամեն ինչ պետք է անեն, որ Փաշինյանն այլեւս վարչապետ չընտրվի:

Աղազարյանն ասում է` իմպիչմենտին միանալով՝ դեմ կգնանք մեր նորաստեղծ կուսակցության հռչակած սկզբունքներին։ «Ես լավ չեմ էլ պատկերացնում, թե այդ նախաձեռնությանը միանալն ինչ է նշանակում, որքանով լսել եմ Նարեկ Մալյանին, Էդգար Ղազարյանին, նախաձեռնությունը կայանում է նրանում, որ պատգամավորներն իրենք վարչապետի թեկնածու առաջադրեն կամ աջակցեն մյուսների կողմից առաջադրված թեկնածուին։ Այս կոնտեքստում մեր նորաստեղծ կուսակցության մոտեցումներում փոփոխություն չկա, մենք չենք միանում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի առանցքի շուրջ հավաքված ուժերին»,- ասաց Աղազարյանը»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am