Քաշմիրում սրված իրավիճակը խաթարում է տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2025 թ. ապրիլի 22-ին, «Քաշմիրյան դիմադրության» զինյալների կողմից 26 հնդիկ զբոսաշրջիկների սպանությունից հետո, Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը կտրուկ աճել է։

Ահա մի քանի նախնական թեզեր.


1. Հատկապես վտանգավոր է միջուկային գործոնը. երկու պետություններն էլ առաջնորդվում են միջուկային զենքի սահմանափակ օգտագործման դոկտրիններով։

Հնդկաստանը աստիճանաբար հեռանում է «առաջին հարված չհասցնելու» քաղաքականությունից, ինչը նվազեցնում է ռազմավարական կանխատեսելիությունը։

2. Արյունալի ահաբեկչության ֆոնին Նյու Դելիի կողմից հայտարարվել է Ինդոս գետի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործումը կարգավորող համաձայնագրի գործողության դադարեցումը։ 1960 թ. ի վեր այս համաձայնագիրը համարվում էր միջազգային ռեսուրսների կառավարման օրինակելի մոդել։ Այն խզելու որոշումը առաջին անգամ է արձանագրվում պատմության մեջ։ Պակիստանի համար հետևանքները կարող են աղետալի լինել․ երկրի գյուղատնտեսության մոտ 80% -ը կախված է Ինդոս գետի ավազանից, ինչը լրջորեն վտանգում է պարենային անվտանգությունը և մեծացնում մարդասիրական ճգնաժամի ռիսկերը։

3. Միևնույն ժամանակ, Թուրքիան ակտիվորեն ամրապնդում է Պակիստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը իր եվրասիական ռազմավարության շրջանակներում։ Անկարան ակտիվացնում է ռազմական և դիվանագիտական աջակցությունը՝ ամրապնդելով Իսլամաբադի դիրքերը միջազգային ասպարեզում։

Չինաստանը՝ Պակիստանի ավանդական դաշնակիցը, լարվածության սրման պայմաններում կարող է ուժեղացնել ճնշումը Հնդկաստանի վրա Լադախի ուղղությամբ, ինչը լրացուցիչ ապակայունացնող ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա։

4. Անկայությունը սպառնում է նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծին։

Քաշմիրում սրված իրավիճակը, Ինդոսի ջրային ճգնաժամը, ինչպես նաև Թուրքիայի և Չինաստանի ակտիվությունը Պակիստանի շուրջ, խաթարում են տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և թուլացնում Հնդկաստանի դիրքերը եվրասիական լոգիստիկ ցանցերում։ Իր հերթին, Բանդար-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որը «Հյուսիս-Հարավ» նախագծի կարևոր հանգույցներից է, էլ ավելի խորացնում է իրավիճակը»։

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային Ազգադավ ծրագրից հետո միգուցե կլինի պետություն, բայց ո՛չ ազգային երկիր․ Մաղաքիա քահանա Իշխանությունը հրաժարվում է Սրբազանի մասին ամբողջ ձայնագրությունները հրապարակել կամ փորձաքննել ՔՊ-ականների գործողությունները ՀԷՑ-ի նկատմամբ չունեն ոչ իրավական, ոչ էլ տնտեսական հիմնավորում. Մհեր Մելքոնյան Դժվարությունների առաջ ծնկե՞լ, թե՞ այդ դժվարությունները հերոսաբար հաղթահարել. Գարեգին Բ Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ․ Times Լոնդոնը 23 կետով ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը ՆԱՏՕ-ն ստիպում է համապատասխան միջոցներ ձեռնարկել. Պեսկով «Իրավական լուրջ գործընթացներ են սկսվելու հանցկազմ պարունակող արարքների համար». ՀԷՑ–ի գլխավոր տնօրեն Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց․ մանրամասներ Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնություն Երևանն է վերահսկելու Սյունիքի ճանապարհը, ամեն ինչ լինելու է ՀՀ-ի ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան «Ադրբեջանը Սամվել Շահրամանյանին է ուղարկել հռչակագրի տեքստ, վերջինս մերժել է այն». փաստաթուղթ է հրապարակվել Հայտնի է՝ ինչու են ձերբակալել Ռուբիկ Հակոբյանին Հայաստանի տարածքով միջանցքի նախագծի իրականացումը կարող է հետաձգվել․ Forbes Սամվել Կարապետյանի «երթի գործով» քաղաքացու ձերբակալությունը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. փաստաբան Սպասվում է բարձր ջերմային ֆոն. Գագիկ Սուրենյան Մասիսում բախվել են 2 «Mercedes»-ներ. կա վիրավոր Միքայել Սրբազանի պաշտպանները պահանջում են՝ կալանավորման դեմ բողոքը քննել բանավոր ընթացակարգով 6800 աշխատակից ունենք, հիմնավոր կասկածներ կան, որ այդքան մարդու իրենց կողմ թեքելու խնդիր կար․ Դավիթ Ղազինյան Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին Սամվել Կարապետյանի գործով ներկայացրել ենք վճռաբեկ բողոքներ․ փաստաբան ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը սպառնում է Հայաստանի էներգետիկ անվտանգությանը․ Մանասարյան (video) «Փաշինյանը շատ ցավոտ է պատասխան տալու․․․ 7 տարի քայքայեց մեզ․էս հրեշներից կազատվենք»․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am