Ես ուրախ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կարողացել են խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնել. Էստոնիայի վարչապետ
Դիտել նաև
Փաշինյանը գիտի, որ իր ձեթով պերաշկի ու տաք կարտոֆիլը փչելով ուտելը դուր է գալու լայն զանգվածների. Հովասափյան
Հայ հասարակությունը արդեն 8 տարի է՝ պահվում է լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում․ փաստաբան
Քաղաքացին շարունակելու է ճկռել, իսկ չինովնիկը՝ պարգևավճարներ ստանալ․ փաստաբան
Որքան ձայն է ստացել Փաշինյանը․ ՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքները
«Մենք բոլորս պետք է ջանանք է՛լ ավելի աջակցել Ուկրաինային, որովհետև Ռուսաստանի կործանարար հարձակումները ցույց են տալիս, որ մենք պետք է է՛լ ավելի լավ, է՛լ ավելի վճռական աջակցենք Ուկրաինային և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,-այս մասին ասաց Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Էստոնիայի վարչապետը ընդգծեց, որ Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարևոր է Էստոնիայի և ԵՄ-ի համար:
«Ես ուրախ եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը կարողացել են խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնել, և այդ հարցում, պարոն վարչապետ, Ձեր մասնակցությունը շատ կարևոր է եղել: Հուսով եմ, որ շուտով պայմանագիրը կստորագրվի»,- նշեց նա:
