Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու. Նիկոլ Փաշինյան

Դիտել նաև
Ինչ սպասել Հայ առաքելական եկեղեցուց՝ ի պատասխան Փաշինյանի հարձակումների
Թշնամին ոգևորվել է․ Ադրբեջանը կարող է զգալի օգուտներ ստանալ
Փաշինյանի անպարկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը․ Ռուսաստանի հայերի միություն
Փաշինյանը շարունակում է անբարո պահվածքը․ պատասխանում է Միքայել Աջապահյանին
Մենք մտադրություն չունենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը։
«Կարծում եմ, որ միջազգային հարաբերություններում, առհասարակ դիվանագիտական հարաբերություններում միշտ ճիշտ է ընտրել բառերը։ Ցանկացած հարաբերություն կփչանա, եթե բառերի ընտրության մեջ ուշադիր չլինենք։ Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ հիմնվում են և պետք է հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա։ Երբեմն Հայաստանում արտահայտայություններ են արվում, որոնք ճիշտ չեն ներկայացնում իրականությունը»,– նշեց Փաշինյանը։