Դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա

Դիտել նաև
Շտապօգնության անձնակազմին դшնակահարած տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
Հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Վեճի ժամանակ 35-ամյա փեսան հարվածել էր աներոջը, դուստրն էլ դանակով խփել էր մեջքին
Հորը և որդուն մարմնական վնասվածքներ պատճառելու համար 18-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ առողջապահության նախարարը հայտնել է, որ մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել:
Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը:
Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել:
Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և բռնության ցանկացած փորձ և դրսևորում:
Ուզում եմ նաև տեղեկացնել, որ գնում ենք խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով:
ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում: Նաև նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը: